Jump to content

USB Type-C

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
24-կոնտակտային USB-միակցիչ «C» տեսակ (Type-C)

USB Type-C կամ USB-C[1] (կարդացվում է՝ յու-էս-բի թայփ սի կամ յու-էս-բի-սի), USB-ի սպեցիֆիկացիա USB-սարքերի և USB-մալուխների համար ունիվերսալ կոմպակտ երկկողմանի 24-կոնտակտային միակցիչի համար[2]:

MacBook նոութբուքի USB Type-C միակցիչ (միակցիչ) և USB Type-C միակցիչով մալուխ

USB Type-C միակցիչի սպեցիֆիկացիայի 1.0 տարբերակը հրապարակվել է USB մշակողների ֆորումի կողմից 2014 թվականի օգոստոսին[3]: Մշակվել է նույն ժամանակ, ինչ USB 3.1 սպեցիֆիկացիան:

USB Type-C միակցիչ կարող են ունենալ պերիֆերիկ սարքերը և համակարգիչները: USB Type-C-ն նոր սերունդ է նախորդ USB ստանդարտների A և B տեսակի միակցիչների և մալուխների նկատմամբ[4][5]։ Նախորդ տարբերակների համամեատ USB-C միակցիչը տարբերվում է նրանով, որ հորիզոնականորեն սիմետրիկ է և սարքին միանում է ցանկացած կողմով:

USB Type-C միակցիչի օգտագործումը չի երաշխավորում, որ սարքը իրականացնում է բարձր արագության USB 3.1 Gen1/Gen2 ստանդարտը կամ USB Power Delivery արձանագրությունը[6]:

Սպեցիֆիկացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

24-կոնտակտային երկկողմանի միակցիչը բավականին կոմպակտ է՝ չափերով մոտ USB 2.0 ստանդարտի Micro-B միակցիչներին: Միակցիչի չափերը՝ 8,4 մմ × 2,6 մմ: Միակցիչն օգտագործում է չորս զույգ կոնտակտ՝ սնուցման և հողանցման համար, երկու դիֆերենցիալ զույգ D+/D− High-Speed արագություններով տվյալների փոխանցման համար (USB Type-C մալուխում միացված է միայն զույգերից մեկը), չորս դիֆերենցիալ զույգ SuperSpeed բարձր արագության ազդանշանների փոխանցման համար, երկու օժանդակ կոնտակտ (sideband), երկու կարգավորման կոնտակտ մալուխի կողմնորոշումը որոշելու համար, կարգավորման տվյալների ալիք (BMC կոդավորում — biphase-mark code) և +5 V սնուցման կոնտակտ ակտիվ մալուխների համար[7][8][9]: Նախկինում արտադրված սարքերի USB Type-C միակցիչով համակարգչին միացումը կպահանջի մալուխ կամ ադապտեր A կամ B տեսակի խրոցակով կամ միակցիչով մեկ ծայրում և USB Type-C խրոցակ՝ մյուս ծայրում: Ստանդարտը չի թույլատրում USB Type-C միակցիչով ադապտերներ, քանի որ դրանց օգտագործումը կարող էր ստեղծել մալուխների «բազմաթիվ սխալ և պոտենցիալ վտանգավոր» համակցություններ[10]:

USB 3.1 մալուխը ծայրերում երկու USB-C միակցիչներով պետք է համապատասխանի սպեցիֆիկացիային՝ պարունակի հաղորդիչ, լինի ակտիվ, ունենա էլեկտրոնային նույնականացման չիպ, որը թվարկում է գործառույթների նույնականացուցիչները՝ կախված ալիքի կարգավորումից և վենդորի կողմից սահմանվող հաղորդագրություններից (VDM) USB Power Delivery 2.0 սպեցիֆիկացիայից: USB Type-C միակցիչը աջակցում է 1,5 Ա կամ 3 Ա հոսանքով սնուցման ուղիներին 5 Վ լարումով՝ հիմնական սնուցմանը լրացում: Սնուցման աղբյուրը պետք է տեղեկացնի հոսանքի ավելացման մասին կարգավորման ալիքի միջոցով կամ աջակցի USB Power Delivery սպեցիֆիկացիային կարգավորման կոնտակտի միջոցով (BMC կոդավորում) կամ ավելի հին ազդանշանների՝ VBUS կոնտակտի միջոցով BFSK-ով կոդավորված: USB 2.0 մալուխը, որը չի աջակցում SuperSpeed ուղուն, չի պարունակում էլեկտրոնային նույնականացման չիպ, բացառությամբ այն դեպքի, երբ չի կարող փոխանցել 5 Ա հոսանք:

Այլընտրանքային ռեժիմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

USB Type-C միակցիչը նաև աջակցում է այլընտրանքային ռեժիմներ (անգլ.՝ alternate mode), երբ կոնտակտները տվյալներ են փոխանցում այլ արձանագրությունների միջոցով՝

  1. DisplayPort-ի այլընտրանքային ռեժիմ - հրապարակվել է VESA-ի կողմից 2014 թվականի սեպտեմբերին, աջակցում է DisplayPort 1.3 ստանդարտին[11]:
  2. Այլընտրանքային ռեժիմ՝ Mobile High-Definition Link (MHL) - հրապարկվել է 2014 թվականի նոյեմբերին[12], աջակցում է MHL 1.0-3.0 և superMHL[13][14] ստանդարտներին։
  3. Thunderbolt այլընտրանքային ռեժիմ - Աջակցում է Thunderbolt 3 ստանդարտին[15][16][17][18];
  4. HDMI այլընտրանքային ռեժիմ - հայտարարվել է 2016 թվականի սեպտեմբերին[19][20][21][22], աջակցում է HDMI 1.4b-ին։

Այլընտրանքային DisplayPort և HDMI ռեժիմները ներդնելու համար ֆիզիկական ինտերֆեյսի միացման համար օգտագործվում է ադապտերային մալուխ: MHL և Thunderbolt (20 Գբ/վ) ռեժիմների համար օգտագործվում է ստանդարտ Type-C մալուխ, բարձր արագության Thunderbolt 3 ռեժիմը (40 Գբ/վ), ինչպես նաև բարձր հզորության USB Power Delivery 2.0 ռեժիմները պահանջում են հատուկ մալուխներ, որոնք էլեկտրոնային չիպի կողմից նշված են որպես համատեղելի:

Անջատվող մալուխների դեպքում, այլընտրանքային ռեժիմի աշխատանքի համար կարող են օգտագործվել չորս SuperSpeed զույգերը և երկու Sideband կոնտակտները: Դոկ-կայանների, հանվող սարքերի և ոչ անջատվող (մշտական) մալուխների դեպքում կարող են օգտագործվել նաև երկու D+/D- կոնտակտները և մեկ կոնֆիգուրացիայի կոնտակտ: Ռեժիմները կարգավորվում են կոնֆիգուրացիայի կոնտակտի միջոցով՝ օգտագործելով մատակարարի կողմից սահմանված հաղորդագրությունները (VDM):

Ոչ բոլոր այլընտրանքային ռեժիմներն են ներդրված յուրաքանչյուր USB Type-C սարքում, աջակցվող այլընտրանքային ռեժիմները նշված են միակցիչի կողքին գտնվող համապատասխան լոգոներով[23]:

Այս միակցիչի հետ օգտագործման համար ուսումնասիրվում են այլ սերիական բարձր արագության արձանագրություններ, ինչպիսիք են PCI Express-ը և Base-T Ethernet-ը[24]:

USB միակցիչի և մալուխի կոնտակտների սխեմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացիչի ցոկոլավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
USB Type-C միակցիչի նշանակությունը վարդակից և խրոցակ
Կոնտակտ Անվանում Նկարագրություն Կոնտակտ Անվանում Նկարագրություն
A1 GND Հողանցում B12 GND Հողանցում
A2 TX1+ SuperSpeed դիֆերենցիալ զույգ #1[Ն 1], փոխանցում+ B11 RX1+ SuperSpeed դիֆերենցիալ զույգ #2[Ն 1],, փոխանցում+

2[Ն 1], прием+

A3 TX1- SuperSpeed դիֆերենցիալ զույգ #1[Ն 1], փոխանցում- B10 RX1- SuperSpeed դիֆերենցիալ զույգ #2[Ն 1],, փոխանցում-
A5 CC1 Կարգավորման ալիք (կամ համապատասխանեցնող) B8 SBU2 Լրացուցիչ ալիք (Sideband)
A6 D+ High-Speed դիֆերենցիալ զույգ[Ն 2], Դիրք 1, Տվյալներ+ B7 D- High-Speed դիֆերենցիալ զույգ[Ն 2], Դիրք 2[Ն 3], Տվյալներ-
A7 D- High-Speed դիֆերենցիալ զույգ[Ն 2], Դիրք 1, Տվյալներ- B6 D+ High-Speed դիֆերենցիալ զույգ[Ն 2], Դիրք 2[Ն 3], Տվյալներ+
A8 SBU1 Լրացուցիչ ալիք (Sideband) B5 CC2 Կարգավորման ալիք (կամ համապատասխանեցնող)
A10 RX2- SuperSpeed դիֆերենցիալ զույգ #4[Ն 1], ընդունում- B3 TX2- SuperSpeed դիֆերենցիալ զույգ #3[Ն 1], փոխանցում-
A11 RX2+ SuperSpeed դիֆերենցիալ զույգ #4[Ն 1], ընդունում+ B2 TX2+ SuperSpeed դիֆերենցիալ զույգ #4[Ն 1], փոխանցում+
A12 GND Հողանցում B1 GND Հողանցում
Սարքի USB-C միակցիչ (վարդակ)

Ցանցային մալուխի կոնտակտների սխեմա

[խմբագրել | խմբագրել կոդը]
USB 3.1 Type-C մալուխի հաղորդիչների նպատակը
Type-C մալուխի միակցիչ 1 Type-C մալուխ Type-C մալուխի միակցիչ 2
Կոնտակտ Անվանում Հաղորդիչի պատյանի գույնը Անվանում Նկարագրություն Կոնտակտ Անվանում
Հյուսք Էկրան Մալուխի հյուսք Էկրան Մալուխի արտաքին հյուսք հյուսք էկրան
A1, B1, A12, B12 GND թիթեղապատ GND_PWRrt1
GND_PWRrt2
ընդհանուր հողանցում A1, B1, A12, B12 GND
A4, B4, A9, B9 VBUS Կարմիր PWR_VBUS1
PWR_VBUS2
VBUS սնուցում A4, B4, A9, B9 VBUS
B5 VCONN Դեղին
PWR_VCONN VCONN սնուցում B5 VCONN
A5 CC Կապույտ CC Կարգավորման ալիք A5 CC
A6 Dp1 Կանաչ UTP_Dp Չէկրանավորված ոլորված զույգ, դրական A6 Dp1
A7 Dn1 Սպիտակ UTP_Dn Չէկրանավորված ոլորված զույգ, բացասական A7 Dn1
A8 SBU1 Կարմիր SBU_A Ա-ի այլընտրանքային օգտագործում B8 SBU2
B8 SBU2 Սև SBU_B B-ի այլընտրանքային օգտագործումը A8 SBU1
A2 SSTXp1 Դեղին* SDPp1 Էկրանավորված դիֆերենցիալ զույգ #1, դրական B11 SSRXp1
A3 SSTXn1 Շագանակագույն * SDPn1 Պաշտպանված դիֆերենցիալ զույգ #1, բացասական B10 SSRXn1
B11 SSRXp1 Կանաչ * SDPp2 Պաշտպանված դիֆերենցիալ զույգ #2, դրական A2 SSTXp1
B10 SSRXn1 Նարնջագույն * SDPn2 Պաշտպանված դիֆերենցիալ զույգ #2, բացասական A3 SSTXn1
B2 SSTXp2 Սպիտակ* SDPp3 Պաշտպանված դիֆերենցիալ զույգ #3, դրական A11 SSRXp2
B3 SSTXn2 Սև * SDPn3 Պաշտպանված դիֆերենցիալ զույգ #3, բացասական A10 SSRXn2
A11 SSRXp2 Կարմիր * SDPp4 Պաշտպանված դիֆերենցիալ զույգ #4, դրական B2 SSTXp2
A10 SSRXn2 Կապույտ * SDPn4 Պաշտպանված դիֆերենցիալ զույգ #4, բացասական B3 SSTXn2
* Հաղորդիչ թաղանթների գույները ստանդարտով սահմանված չեն
USB-C միակցիչ (խրոց) միացնող մալուխի վրա: Կան տարբերակներ, երբ B6-ը և B7-ը նույնպես միացված են մալուխին, օրինակ՝ VirtualLink-ի համար:

Ծրագրային աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Linux-ը աջակցում է USB 3.0-ին՝ սկսած միջուկի 2.6.31 տարբերակից և USB 3.1-ին՝ սկսած միջուկի 4.6 տարբերակից։
  • Apple MacOS-ը աջակցում է USB 3.1, USB Type-C, այլընտրանքային ռեժիմներ և USB Power Delivery[25]:
  • Microsoft Windows 10-ը և Microsoft Windows 10 for Mobile-ը աջակցում են USB 3.1, USB Type-C, այլընտրանքային ռեժիմներ, USB Power Delivery, աուդիո պարագաներ և USB Dual Role[26][27]: USB Type-C-ի աջակցությունը ավելացվել է Microsoft Windows 8.1-ի թարմացումներում[28]:
  • Google Android 6 Marshmallow-ը աջակցում է USB 3.1 և USB Type-C[29]:
  • Google Chrome OS-ը աջակցում է USB 3.1 և USB Type-C՝ սկսած 2015 թվականի Chromebook Pixel-ից, և աջակցում է Alt ռեժիմներին և USB Power Delivery[30]:

Սարքավորումների աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից հետո թողարկված մայրական սալիկների, նոութբուքերի, պլանշետների, սմարթֆոնների, կոշտ սկավառակների, USB հանգույցների և USB Type-C միակցիչն աջակցող այլ սարքերի տեսականին աստիճանաբար աճում է։

Որոշ ոչ ստանդարտ մալուխներ, որոնց մեկ ծայրին USB Type-C միակցիչ է, իսկ մյուս ծայրին՝ A կամ Micro-B ստանդարտ վարդակ, սխալ են միացնում կոնֆիգուրացիոն (CC) ալիքները՝ 56 կՕհմ դիմադրության փոխարեն սնուցման շղթային միացնելով 10 կՕհմ ձգող դիմադրություն։ Արդյունքում մալուխին միացված սարքը սխալ է որոշում թույլատրելի հզորությունը, ինչը հանգեցնում է աշխատանքի խափանման մի շարք արտադրանքների հետ, ներառյալ Apple և Google ընկերությունների արտադրանքը, իսկ որոշ դեպքերում բերում է սնուցման աղբյուրի, հանգույցի կամ համակարգչի USB միացման վարդակի վնասման[31][32][33]։

Պետական աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միությունը պարտավորեցրել է սմարթֆոնների, պլանշետների, էլեկտրոնային ընթերցիչների, ականջակալների, տեսախցիկների, դյուրակիր կոնսոլների և Bluetooth բարձրախոսների արտադրողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 28-ը անցնել USB Type-C միակցիչի՝ որպես լարային լիցքավորման սարքերի համար մեկ միակցիչ[34]: 2026 թվականի գարնանը այս ստանդարտը կկիրառվի նաև նոութբուքերի համար[35]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Պաշտպանված դիֆերենցիալ զույգ, կարող է օգտագործվել USB SuperSpeed (3.0), SuperSpeed+ (3.1), SuperSpeed++ (3.2) - մինչև 20 Գբ/վրկ իրականացնելու համար
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չէկրանավորված դիֆերենցիալ զույգ, կարող է օգտագործվել USB Low-Speed (1.0), Full-Speed (1.1),High-Speed (2.0)՝ մինչև 480 Մբ/վրկ արագությամբ իրականացնելու համար։
  3. 3,0 3,1 Շտեկերում դիֆերենցիալ զույգը միացված է միայն մեկ դիրքում, 2-րդ դիրքում կոնտակտներ չկան:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Hruska, Joel (2015 թ․ մարտի 13). «USB-C vs. USB 3.1: What's the difference?». ExtremeTech. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  3. Howse, Brett (2014 թ․ օգոստոսի 12). «USB Type-C Connector Specifications Finalized». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. Ngo, Dong. «USB Type-C: One cable to connect them all». CNET. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  5. «USB Type-C Connector Specifications Finalized». AnandTech.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  6. «USB Type-C Cable and Connector : Language Usage Guidelines from USB-IF» (PDF). Usb.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  7. «Technical Introduction of the New USB Type-C Connector». Intel.ActiveEvents.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  8. «DisplayPort Alternate Mode for USB Type-C Announced - Video, Power, & Data All Over Type-C». AnandTech.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  9. «Introduction to USB Type-C» (PDF). Microchip.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  10. Universal Serial Bus Type-C Cable and Connector Specification Revision 1.1 (April 3, 2015), section 2.2, page 20
  11. «VESA® Brings DisplayPort™ to New USB Type-C Connector». DisplayPort. 2014 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  12. «MHL® – Expand Your World». MHLTech.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  13. «DisplayPort Alternate Mode for USB Type-C Announced - Video, Power, & Data All Over Type-C». AnandTech.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  14. «MHL® – Expand Your World». MHLTech.org. 2014 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  15. «Thunderbolt 3 – The USB-C That Does It All | Thunderbolt Technology Community». Thunderbolttechnology.net. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  16. One port to rule them all: Thunderbolt 3 and USB Type-C join forces, Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին, Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  17. Thunderbolt 3 is twice as fast and uses reversible USB-C, Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 14-ին, Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  18. Thunderbolt 3 embraces USB Type-C connector, doubles bandwidth to 40Гбит/с, Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին, Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  19. «HDMI Press Release: HDMI Releases Alternate Mode for USB Type-C™ Connector». hdmi.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  20. «HDMI Alt Mode for USB Type-C Announced». anandtech.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  21. «A new standard will allow your USB-C devices to connect to HDMI». neowin.net. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  22. «HDMI Alt Mode for USB Type-C™ Connector». hdmi.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  23. Cunningham, Andrew (2015 թ․ հունվարի 9). «USB 3.1 and Type-C: The only stuff at CES that everyone is going to use | Ars Technica UK». ArsTechnica.co.uk. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  24. «[802.3_DIALOG] USB-C Ethernet Alternate Mode». ieee. 2015 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  25. «Using the USB-C port and adapters on your MacBook (Retina, 12-inch, Early 2015) - Apple Support». Support.Apple.com. 2015 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  26. Когда один физический порт может быть как управляющим портом — host port, так и управляемым — device port, по аналогии с USB OTG — USB Dual Role Driver Stack Architecture Արխիվացված 2018-11-01 Wayback Machine / Microsoft
  27. Microsoft. «Windows support for USB Type-C connectors». Microsoft MSDN. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  28. Microsoft. «Update for USB Type-C billboard support and Kingston thumb drive is enumerated incorrectly in Windows». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  29. «Android – Marshmallow». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  30. «Charge your Chromebook Pixel (2015)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  31. Kif Leswing (2015 թ․ նոյեմբերի 5). «Google Engineer Reviews Defective USB Cables on Amazon - Fortune». Fortune. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  32. Universal Serial Bus Type-C Cable and Connector Specification Revision 1.1 (April 3, 2015), page 60, table 3-13, note 1
  33. «In response to the Type-C cable discussions». oneplus.net. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  34. «ЕС назвал крайний срок по внедрению USB Type-C как стандарта для зарядки электроники — 28 декабря 2024 года». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  35. «Евросоюз утвердил полный переход на USB Type-C, и для Apple исключения не сделают». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]