Raffles Istanbul
| Տեսակ | հյուրանոց | 
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Բեշիքթաշ և Ստամբուլ | 
| Վայր | Zorlu Center? | 
| Հարկեր | 27 | 
| Սպասարկող | Raffles Hotels & Resorts? | 
| Հիմնադրված է | 2014 | 
| Բացված | 2014 | 
| Ճարտարապետ | Emre Arolat? | 
![]()  | |
![]()  | |
| Պաշտոնական կայք | |
Raffles Istanbul, հինգաստղանի հյուրանոց Ստամբուլում, որը ղեկավարվում է Raffles Hotels & Resorts-ի կողմից։ Հյուրանոցը բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին[1]։ Նախագծվել է Էմրե Արոլաթի և Tabanlıoğlu Architecture ընկերության կողմից[2]։ Այն ունի 134 մետր բարձրություն, ինչի պատճառով դարձել է Ստամբուլի ամենատեսանելի կառույցներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Zorlu Center-ը, որը դեռևս գտնվում էր կառուցման փուլում, ձեռքբերեց այս տարածքը։ Մի քանի տարի տևած շինարարությունից հետո, Raffles Istanbul-ը բացվեց 2014 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հյուրանոցը գործում է Zorlu Center-ի կազմում, որտեղ կան նաև առանձնատներ, գրասենյակներ, առևտրի, ինչպես նաև կիրառական արվեստների կենտրոն։ Հենց հյուրանոցի տարածքում կա տեղական և միջազգային արտիստների ավելի քան 200 արվեստի նմուշ[3]։ Հյուրանոցում առկա է նաև պարասրահ, որտեղ կարող է տեղավորվել մինչև 1,200 մարդ։ Այն ուղղակի մուտք ունի դեպի Կիրառական արվեստների կենտրոն։
Ռեստորաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Raffles Istanbul-ում գործում է 8 ռեստորան և բար, այդ թվում՝ ոգելից խմիչքների[4]։
Ենթակառուցվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Raffles Istanbul-ի կազմում գործում են հանգստի և զվարճանքի մի քանի հաստատություններ՝
- Ստամբուլի ամենամեծ սպա կենտրոններից մեկը, որն ունի մոտ 3000 քառակուսի մետր տարածք[5]
 - 3 թուրքական համամ,
 - Բաց և փակ լողավազաններ
 
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Raffles Is the Latest Luxury Hotel Brand to Move Into Istanbul». 2014 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
 - ↑ «MIPIM: Zorlu Property Group to promote Zorlu Center». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
 - ↑ «Hot Hotel Openings - Raffles Opens in Istanbul September 1». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
 - ↑ «Luxury Dining».
 - ↑ «The Guide Istanbul » Raffels Istanbul». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
 

