Jump to content

Keyboard Cat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Keyboard Cat
համացանցային մեմ, վիրուսային տեսանյութ, video work Խմբագրել Wikidata
Ստեղծում1984 Խմբագրել Wikidata
Ժանրկատակերգություն Խմբագրել Wikidata
Ստեղծել էCharlie Schmidt Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ7 հունիսի 2007 Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Աշխատանքի բնօրինակ լեզունno value Խմբագրել Wikidata
ՌեժիսորCharlie Schmidt Խմբագրել Wikidata
ԴերերումFatso Խմբագրել Wikidata
Տևողություն54 վայրկյան Խմբագրել Wikidata
ԿերպարներKeyboard Cat Խմբագրել Wikidata
Ստեղծագործության տարածումYouTube video Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiertt4552032 Խմբագրել Wikidata

«Keyboard Cat» տեսանյութ, որը YouTube-ում վերբեռնվել է 2007 թվականին և հետագայում դարձել է հայտնի տեսողական և երաժշտական ինտերնետային մեմ։ Սկզբնական նյութը գրաֆիկական դիզայներ Չարլի Շմիդտի կողմից 1984 թվականին նկարահանված տեսանյութն էր, որտեղ նրա կատուն՝ Ֆեթսոն, մեղեդի է «նվագում» ստեղնաշարի վրա։ Շմիդտը գրել է, որ ոգեշնչվել է իր տանը գտած պատահական իրերից և տեսանյութը ձայնագրել է ձանձրույթից՝ երկրորդ փորձից։

2007 թվականին Շմիդտը տեսանյութը տեղադրեց YouTube-ում։ Երկու տարի անց My Damn Channel կայքի մենեջեր Բրեդ Օ'Ֆարելը, հեղինակի թույլտվությամբ, սկսեց «ձախողումների տեսանյութերի» վերջում ավելացնել մի հատված, որտեղ պատահական մարդիկ նկարահանում էին իրենց անհաջողությունները՝ նրանց վիճակը «վերստեղծելու» նպատակով։ Օ'Ֆարելի կապերի շնորհիվ տեսանյութը հայտնվեց YouTube-ի գլխավոր էջում, որից հետո առցանց համայնքը ընդունեց գաղափարը և սկսեց ստեղծել նմանատիպ սխալ տեսանյութեր։

2009 թվականի մայիսից սկսած մեմը սկսեց գրավել լրատվամիջոցների ուշադրությունը։ Ֆեթսոյի կերպարը սկսեց հայտնվել բազմաթիվ մշակութային հղումներում՝ տարբեր ծրագրերում, շոուներում և տեսախաղերում, և Շմիդտի մեղեդու համար ստեղծվեցին բազմաթիվ ռեմիքսներ։ Չնայած «Keyboard Cat» բնօրինակը մահացավ 1987 թվականին, տեսահոլովակի ժողովրդականությունից հետո Չարլին ձեռք բերեց ևս երկու կատու՝ նախ Բենտոն, որը մահացավ 2018 թվականին, և ապա Սկիննին։

Մեմի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլի Շմիդտ

Չարլի Շմիդտը ծնվել և իր կյանքի մեծ մասն ապրել է ԱՄՆՎաշինգտոն նահանգի Սպոքեն քաղաքում։ Մանկուց Չարլին ստեղծագործ և եռանդուն երեխա էր։ Նրա լեհ հայրը բեռնատարի վարորդ էր, իսկ իտալացի մայրը՝ գեղեցկության սրահի սեփականատեր։ Չարլին հաճախել է կաթոլիկ դպրոց։ Նրա ծնողները ցանկանում էին, որ նա բարձր վարձատրվող աշխատանք գտնի։ Մայրը միշտ աջակցել և օգնել է նրան։ Շմիդտն ինքը սիրում էր նկարել, իր խոսքերով ասած, տարօրինակ նկարներ։ Երբ եկավ քոլեջ ընդունվելու ժամանակը, Չարլին տեղափոխվեց Վաշինգտոնի պետական համալսարան՝ ճարտարապետության և քիմիայի կրկնակի մասնագիտացում ստանալու համար։ Ակադեմիական ուսումնասիրության երկու ոլորտներն էլ, ինչպես Չարլին ասաց, «ձանձրալի» և «սարսափելի» էին[1]։

Փողոցներով քայլելիս Չարլին պատահաբար հանդիպեց մի արվեստական դպրոցի և ընդունվեց այնտեղ, ինչը միայն օգուտ բերեց նրան։ Ինչպես հիշում էր շրջանավարտը, նա սկսեց արվեստով զբաղվել օր ու գիշեր։ Երբ համալսարանը սկսեց արվեստի ուսանողներ փնտրել Տոկիոյում արտասահմանյան ուսումնական ծրագրին մասնակցելու համար, Չարլին գրանցվեց և մեկնեց արտասահման: Երբ նա վերադարձավ Սպոքեն, Չարլիին անակնկալ էր սպասվում: Նրա հայրենի քաղաքը փոխվել էր և այժմ «լեցուն էր տարօրինակ մարդկանցով»։ Չարլին ասաց, որ նույնիսկ երբ նա հյուսքեր էր հագնում տեղական խանութ գնալիս, ուշադրություն չէր գրավում։ Հիասթափված՝ Չարլին անբավարար աշխատանք գտավ գովազդային գործակալությունում և անմիջապես հրաժարվեց աշխատանքից։ Այնուհետև նա աշխատեց հեռուստատեսային կայանում, ընդունվեց գրաֆիկական դիզայների աշխատանքներ և վճարում էր իր հաշիվները փոքր աշխատավարձով։ Անցավ տասը տարուց ավելի, և եկավ 1984 թվականը[1]։

Օրիգինալ տեսանյութ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին, օրիգինալ «Keyboard Cat» տեսահոլովակում, որը ստեղծվել է Չարլի Շմիդտի կողմից 1984 թվականին, պատկերված էր Ֆեթսո անունով կատու(անգլ.՝ չաղլիկ): Հեղինակը նկարահանել է տեսանյութ, որտեղ մանկական կապույտ մարզաշապիկով կատուն ստեղնաշարի վրա «նվագում» է ուրախ երգ[2]։ Կադրերի ետևում Շմիդտը մանիպուլյացիաներ էր անում Ֆեթսոյի թաթերով, կարծես նա իրականում դաշնամուր էր նվագում[3]։ Տեսանյութը նկարահանվել է երկրորդ փորձից[1]։ Չարլին խոստովանում է, որ տեսանյութը պատրաստել է ձանձրույթից։ Իր «Չարլի Շմիդտի մեմի անատոմիան» գրքում Շմիդտը գրել է, որ իրեն ոգեշնչել են տանը գտած պատահական իրերը՝ կատու, դաշնամուր և JCPenney-ի մանկական մարզաշապիկ, որն այժմ կախված է իր գրասենյակում հատուկ շրջանակի մեջ[1][4]։

Վերափոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենտոն և հայտնիության երկրորդ ալիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Ստեղնաշարային կատվի ժողովրդականությունը մեծանում էր, Չարլի Շմիդտը սկսեց թափառել ապաստարաններում և շուտով գտավ Բենտոյին՝ մի կատվի, որը նման էր Ֆեթսոյին։ Համայնքը ողջունեց նոր ընտանի կենդանուն, և շուտով նա դարձավ երկրորդ «դաշնակահար կատուն»[3]։ Սկզբում Շմիդտը նկարահանեց կարճամետրաժ ֆիլմ, որտեղ Բենտոն հանդես է գալիս որպես Բենքսիի կատվի տարբերակ, ապա՝ Մայլի Սայրուսի «Wrecking Ball» երգի ծաղրերգություն և Wonderful Pistachios-ի գովազդ[5]։ Հռչակություն ձեռք բերելուց ընդամենը երկու ամիս անց կատակների տեսանյութերն այնքան շատ էին հավաքվել, որ սեփականատերը ստեղծեց առանձին կայք՝ PlayHimOffKeyboardCat.com[3]:

Իր ժողովրդականության շնորհիվ Բենտոն սկսեց նկարահանվել հեռուստաշոուներում, հանդիպել այլ հայտնի մեմ-կատուների (ներառյալ Grumpy Cat-ը) և նույնիսկ շրջագայել Weezer և Blink-182 ռոք խմբերի հետ որպես ստեղնաշարային գործիքներ նվագող[6][7]: Բենտոն նկարահանվել է բրիտանական EE հեռահաղորդակցական ցանցի գովազդային գովազդում[8] և նաև 2014 թվականի «Նինջա-կրիաներ» ֆիլմում[9]: Բենտոն նաև «Կարոլինա Փենթերս»-ի համազգեստով հայտնվեց NFL-ի գովազդում, որն առաջին անգամ ցուցադրվեց Super Bowl XLIX-ի ժամանակ[10]: 2014 թվականի Puppy Bowl խաղերի միջև ընկած ժամանակահատվածում կատուն զվարճալի շեղող միջոց էր[11]:

2018 թվականի մարտի 8-ին, 9 տարեկան հասակում, Բենտոն մահացավ լյարդի քաղցկեղից[4], որը հաստատեց ինքը՝ Շմիդտը, 11 օր անց[3][12]։ Նա տեսանյութ է նվիրել կատվին, տեսանյութի սկզբում նշելով կենդանու ծննդյան և մահվան տարեթվերը[13][14]։ Սակայն Չարլին հետո հրապարակում է «Keyboard Cat 3.0»-ի՝ Սկիննի անունով մի փոքրիկ կատվի տեսանյութեր[15] և պարբերաբար վերանայում է Ֆեթսոյի և Բենտոյի աշխատանքները։ Նրա բովանդակությունը այլևս այնքան ուշադրություն չի գրավում, որքան նախկինում[1]։

2011 թվականի հունիսի 21-ին Շմիդտը դատական հայց ներկայացրեց Սիեթլի դաշնային դատարան Threadless-ի դեմ՝ հեղինակային իրավունքի խախտման համար, որը կապված էր երեք կատուների և լուսնի պատկերներով շապիկների շարքի հետ[16]։ Threadless0ը հակադարձ հայց ներկայացրեց՝ պնդելով, որ Շմիդտի հեղինակային իրավունքի պահանջը հաստատվել է միայն 2010 թվականի սեպտեմբերի 22-ին՝ վերնաշապիկների արտադրությունից մեկ տարի անց, և որ Շմիդտը կորցրել է իր հեղինակային իրավունքը, երբ խնդրել է մարդկանց ներկայացնել Ֆեթսոյին հարգանքի տուրք մատուցող տեսանյութեր[17]։ 2013 թվականի մայիսի դրությամբ դատական ​​հայցը կարգավորվել էր[18]։

2013 թվականի մայիսին Չարլզ Շմիդտը և Nyan Cat-ի ստեղծող Քրիստոֆեր Տորեսը դատի տվեցին «5th Cell»-ին և Warner Bros.-ին՝ «Scribblenauts» տեսախաղերի շարքում կատուների չարտոնված հայտնվելու պատճառով ապրանքանիշի խախտման համար[19]: Տորեսն ու Շմիդտը հեղինակային իրավունքով պաշտպանել էին իրենց կերպարները և սպասում էին անունների համար ապրանքանիշի գրանցման հայտերին[18][20]։ Տորեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ փորձել է փոխհատուցում պահանջել 5th Cell և Warner Bros.-ից կերպարի առևտրային օգտագործման համար, սակայն բազմիցս «անհարգանքի և անտեսման» է ենթարկվել[21]: 2013 թվականի սեպտեմբերին համաձայնության եկան, որի արդյունքում Քրիստոֆերն ու Չարլզը գումար ստացան կերպարների օգտագործման համար[22]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Alison Foreman (2020 թ․ հոկտեմբերի 24). «The legend of Keyboard Cat: How a man and his cat(s) won the internet lottery». Mashable. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  2. Amber E. George, J. L. Schatz Screening the nonhuman : representations of animal others in the media. — Lexington Books. — 2016. — С. 133. — 238 с. — ISBN 978-1-4985-1374-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 Дмитрий Сидоров (2018 թ․ մարտի 19). «Умер котик‐мем Keyboard Cat. Он играл на пианино, когда люди смешно падали». 360°. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  4. 4,0 4,1 Allyson Chiu (2018 թ․ մարտի 20). «Feline phenom: Bento the Keyboard Cat dies at age 9. Condolences pour in». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  5. Gavin Haynes (2018 թ․ մարտի 20). «Bento the Keyboard Cat, internet sensation and YouTube star, dies». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  6. Олег Парамонов (2019 թ․ հունվարի 2). «Спи, мой друг». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  7. Rihanna Williams (2014 թ․ փետրվարի 19). «Top 10 internet cats hall of fame». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  8. «EE launches new 2014 Gold Spot ad series based on top YouTube sensations». EE (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Germain Lussier (2014 թ․ հուլիսի 26). «Two New 'Teenage Mutant Ninja Turtles' Scenes Emphasize Action, Personality And Mystery [Comic Con 2014]». /Film (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Carolina Panthers (2015 թ․ փետրվարի 2). «Anyone catch this commercial during #SB49? Keyboard Cat is a #Panthers fan!». Vine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
  11. James Hibbard (2014 թ․ հունվարի 2). «Puppy Bowl books Keyboard Cat». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. Megan McCluskey (2018 թ․ մարտի 19). «The Internet Is Inconsolable Over the Death of Keyboard Cat». Time. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  13. Антон Благовещенский (2018 թ․ մարտի 19). «Умер один из самых популярных на YouTube котов». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  14. Shannon Connellan (2018 թ․ մարտի 19). «Bento, Keyboard Cat and internet hero, has died aged 9». Mashable. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  15. «World, meet the new Keyboard Cat: Skinny is raising some fur – and some funds – during Street Music Week». The Spokesman-Review. 2019 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  16. «What the Keyboard Cat Has to Teach About Lawsuits». NBC (անգլերեն). 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. Allison Enright (2011 թ․ հուլիսի 1). «A dead cat meows at Threadless.com over a T-shirt design». internet Retailer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  18. 18,0 18,1 Adi Robertson (2013 թ․ մայիսի 2). «Nyan Cat and Keyboard Cat creators sue 'Scribblenauts' studio for using their memes». The Verge. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  19. «На Warner Bros. подали в суд за Нян-кэта». Lenta.ru. 2013 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  20. «Nyan Cat and Keyboard Cat creators sue Warner Bros». BBC. 2013 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  21. Tom Phillips (2013 թ․ մայիսի 3). «Warner Bros. and 5th Cell targeted by Keyboard Cat, Nyan Cat lawsuit». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  22. Katie Van Syckle (2013 թ․ սեպտեմբերի 26). «Keyboard Cat and Nyan Cat Come Out Ahead in Lawsuit Against Warner Bros». New York Magazine. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]