Hang Seng Bank
| Hang Seng Bank | |
|---|---|
| Տեսակ | բանկ, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1933 |
| Գլխադասային գրասենյակ | Central, Central and Western District, Հոնկոնգ, Չինաստան |
| Հիմնադիր | Lam Bing Yim?, Ho Sin Hang? և Ho Tim? |
| Կայք | hangseng.com(անգլ.) |
Hang Seng Bank (չինարեն՝ 恒生銀行有限公司), Հոնկոնգում գործող բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն։ Հոնկոնգի առաջատար հանրային ընկերություններից մեկն է շուկայի կապիտալիզացիայի առումով և HSBC խմբի մաս է կազմում, որը բանկի բաժնետոմսերի մեծամասնության մասնաբաժին ունի[1]։ Հոնկոնգի չորրորդ խոշոր բանկն է՝ Հոնկոնգի և Շանհայի բանկային կորպորացիայից, Չինաստանի բանկից (Հոնկոնգ) և Արևելյան Ասիայի բանկից հետո: Ունի մոտավորապես 10,000 աշխատակից, գլխավոր գրասենյակը գտնվում է Սենտրալում (Հոնկոնգ)[2][3][4]։
Hang Seng Bank-ն առևտրային բանկ է, որի հիմնական գործառնությունը ներառում է մանրածախ բանկային գործունեությունը, մասնավոր կապիտալի կառավարումը, առևտրային բանկային գործունեությունը, գանձապետական ծառայությունները և մասնավոր բանկային գործունեությունը[1]: Hang Seng Bank-ը Հոնկոնգում շահագործում է մոտ 260 սպասարկման կետերից բաղկացած ցանց[1]: Այն նաև ունի 100% սեփականության իրավունքով դուստր ձեռնարկություն մայրցամաքային Չինաստանում՝ Hang Seng Bank (China) Limited-ը, որն ունի 46 մասնաճյուղերի և ենթամասնաճյուղերի ցանց[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականին գործընկերներ Լամ Բինգ Իմը (չինարեն՝ 林炳炎), Հո Սին Հանգը, Շենգ Ցուն Լինը (չինարեն՝ 盛春霖 և Լյունգ Չիկ Վայը (չինարեն՝ 梁植偉) Հոնկոնգում հիմնադրել են Hang Seng Ngan Ho-ն՝ Hang Seng Bank-ի նախորդը[6]։ Hang Seng կանտոներեն նշանակում է «մշտապես աճող»[7]։ Այն իր գործունեությունը սկսել է որպես պարզ արժույթի փոխանակման կետ՝ Սեունգ Վանի Վինգ Լոկ փողոցի 70 հասցեում 1933 թվականի մարտի 3-ին[8]։ 1952 թվականին դարձել է մասնավոր ընկերություն և սկսել է զբաղվել առևտրային բանկային գործունեությամբ[9]։ 1960 թվականին վերածվել է հանրային ընկերության[9]։ 1965 թվականին տուժել է բանկային խուճապի հետևանքով և սպառել է իր պահուստների գրեթե մեկ քառորդը։ Արդյունքում, Հոնկոնգի և Շանհայի բանկային կորպորացիան (HSBC) ձեռք է բերել Hang Seng Bank-ի բաժնետոմսերի 51%-ը, որը հետագայում մեծացրել է մինչև 62.14%[9]։
Այն 1969 թվականին հիմնադրել է Hang Seng ինդեքսը՝ որպես հանրային ծառայություն, այս ֆոնդային բորսայի ինդեքսն այժմ ընդհանուր առմամբ հայտնի է որպես Հոնկոնգի ֆոնդային շուկայի հիմնական ցուցանիշ[10]։
1972 թվականին Hang Seng Bank-ը մուտք է գործել Հոնկոնգի ֆոնդային բորսա[9]։ 1981 թվականին թույլտվություն է ստացել մասնաճյուղեր բացել մետրոյի կայարաններում[9]։ 1985 թվականից սկսել է ընդլայնել իր գործունեությունը Չինաստանում[11]՝ բացելով ներկայացուցչություն Շենժենում[9], 10 տարի անց՝ 1995 թվականին՝ իր առաջին մասնաճյուղը Գուանճոուում[9], 1997 թվականին՝ Շանհայում, 2003 թվականին՝ Նանկինում և Մակաոյում։
2002 թվականին Hang Seng Bank-ը գործարկել է անհատական էլեկտրոնային բանկինգ մայրցամաքային Չինաստանում[12]։
2004 թվականին բանկը ձեռք է բերել Industrial Bank Co. (Ֆուջիան) ընկերության բաժնեմաս և մասնաճյուղ է բացել Ֆուչժոուում, իսկ 2005 թվականին՝ մասնաճյուղ Պեկինում։
2006 թվականին թույլտվություն է ստացել նախապատրաստվելու մայրցամաքային Չինաստանում իր դուստր բանկի ստեղծմանը[9]։ Նույն թվականին գործարկել է ապրանքանիշի թարմացման ծրագիր և ներկայացրել ընկերության նոր կարգախոսը՝ «Հարստության կառավարում ձեզ համար, ձեզ հետ»[9]։
Hang Seng Bank-ը դարձել է Հոնկոնգում առաջին բանկը, որը սահմանել Է յուանի հիմնական փոխարժեքը 2010 թվականին[9]։
Բանկի բրենդի արժեքը 2012 թվականին Brand Finance Banking 500 համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 65-րդ տեղը, որը Հոնկոնգի բանկերի ամենաբարձր վարկանիշն է։
2012 թվականի փետրվարին բանկը ներկայացրել է աշխարհում առաջին յուանով ոսկու բորսայում առևտրվող ֆոնդը (ETF)[9][13]: Hang Seng Bank-ի ապրանքանիշի արժեքը 2012 թվականի Brand Finance Banking 500-ում զբաղեցրել է 65-րդ տեղը ամբողջ աշխարհում, ինչը Հոնկոնգի բանկերի համար ամենաբարձր վարկանիշն է[14]։
2007 թվականին հիմնադրված բանկի դուստր ձեռնարկությունը՝ Hang Seng Bank (China) Limited-ը[5] կառավարում է մայրցամաքային Չինաստանում գտնվող 46 կետերից բաղկացած ցանց Պեկինում, Շանհայում, Գուանճոուում, Շենժենում, Դունգուանում, Ֆուչժոուում, Նանկինում, Հանճոուում, Նինբոյում, Չժունշանում, Կունմինում, Ֆոշանում, Չժոնգշանում, Հույչժոուում, Սյամինում, Չժուհայում և Ցզյանմենում՝ 12 մասնաճյուղով և 34 ենթամասնաճյուղով[5]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս նախագահը Իրեն Լին է (2021 թվականի մայիսից), փոխնախագահը և գլխավոր գործադիր տնօրենը (CEO) Դիանա Սեզարն է (2021 թվականի սեպտեմբերից)[15]։
Նախկին նախագահների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահի պաշտոն սկսել են զբաղեցնել 1952 թվականից՝ որպես բանկ գրանցվելուց հետո։
- Հո Սին Հանգ (1952–1983)
- Լի Կու-վեյ (1983–1996)
- Դեյվիդ Էլդոն (1998–2005)
- Մայքլ Սմիթ (2005–2007)
- Ռեյմոնդ Չիեն (2007–2021)
Նախկին գործադիր տնօրենների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր տնօրենի/գլխավոր մենեջերի պաշտոն սկսել են զբաղեցնել 1952 թվականից՝ որպես բանկ գրանցվելուց հետո։
- Հո Թիմ (1952–1967)
- Լի Կու-վեյ (1967–1987)
- Հո Թակ-սինգ (1987–1993)
- Ալեքսանդր Աու (1993–1998)
- Վինսենթ Չենգ Հոյ-Չուեն (1998–2005)
- Ռեյմոնդ Օր (2005–2009)
- Մարգարետ Լյունգ (2009–2012)
- Ռոուզ Լի Վայ Մուն (2012–2017)
- Լուիզա Չիենգ (2017–2021)
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հիմնական դուստր ձեռնարկություններ[16]՝
- Hang Seng Bank (China) Limited (ՉԺՀ, բանկինգ)
- Hang Seng Finance Limited (Հոնկոնգ, վարկավորում)
- Hang Seng Credit Limited (Հոնկոնգ, վարկավորում)
- Hang Seng Bank (Trustee) Limited (Հոնկոնգ, Վստահության ծառայություններ)
- Hang Seng (Nominee) Limited (Հոնկոնգ, անվանական ընկերություն)
- Hang Seng Life Limited (Հոնկոնգ, կյանքի ապահովագրություն և կենսաթոշակային ապահովագրություն)
- Hang Seng Insurance Company Limited (Հոնկոնգ, կյանքի ապահովագրություն և կենսաթոշակային ապահովագրություն)
- Hang Seng Investment Management Limited (Հոնկոնգ, ներդրումային ֆոնդի կառավարում)
- Haseba Investment Company Limited (Հոնկոնգ, ներդրումային հոլդինգ)
- Hang Seng Securities Limited (Հոնկոնգ, բրոքերային ծառայություններ)
- Yan Nin Development Company Limited (Հոնկոնգ, ներդրումային հոլդինգ)
- Hang Seng Indexes Company Limited (Հոնկոնգ, ֆոնդային ինդեքսների հաշվարկ)
- Hang Seng Real Estate Management Limited (Հոնկոնգ, գույքի կառավարում)
- High Time Investments Limited (Հոնկոնգ, ներդրումային հոլդինգ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Bank Profile and History». Hang Seng Bank. Hang Seng Bank Limited. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Business Banking Centres Արխիվացված 2012-01-03 Wayback Machine.» Hang Seng Bank. Retrieved on 11 September 2011. «Level 1 & 6, Hang Seng Headquarters, 83 Des Voeux Road, Central» (Map Արխիվացված 2012-04-02 Wayback Machine)
- ↑ «ТОП-10 самых привлекательных акций в мире на 2014 год — Barclays». Ekonomika Communication Hub. 2013 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Hang Seng Bank Confirms Exposure To WaMu» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 07-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 05-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Profile and History». Hang Seng Bank. Hang Seng Bank (China) Limited. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Kwan, Stanley S. K. (2009). The Dragon and the Crown. Hong Kong University Press. էջեր 101–131. ISBN 9789622099555.
- ↑ Wong, Wendy Siuyi (2000 թ․ նոյեմբեր). «The Rise of Consumer Culture in a Chinese Society: A Reading of Banking Television Commercials in Hong Kong During the 1970s». Mass Communication and Society. 3 (4): 393–413. doi:10.1207/S15327825MCS0304_04. hdl:10315/2476. S2CID 144182745. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Hang Seng Bank: Hang Seng Celebrates 80 Years of Service Excellence». Hong Kong Government News. 2013 թ․ մարտի 3. ProQuest 1314365633.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 «Major Milestones 1933 – 2012». Hang Seng Bank. Hang Seng Bank Limited. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Company Profile». Hang Seng Indexes. Hang Seng Indexes Company Limited. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ It is standard to refer to Hong Kong and China without the word "mainland" for events occurred during the British era, as demonstrated in this document "banknote in Hong Kong and China in 1865 to stimulate ..." [1] Արխիվացված 2018-05-08 Wayback Machine
- ↑ Chen, Z.; D. Li; F. Moshirian (2005 թ․ օգոստոս). «China's financial services industry: The intra-industry effects of privatization of the Bank of China Hong Kong». Journal of Banking and Finance. 29 (8–9): 2291–2324. doi:10.1016/j.jbankfin.2005.03.016. S2CID 25884792. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «HANG SENG BANK TO LAUNCH FIRST RMB-DENOMINATED GOLD ETF». Asia Pulse. 2012 թ․ փետրվարի 1. ProQuest 918903380.
- ↑ «Financial Strength». Hang Seng Bank. Hang Seng Bank Limited. Վերցված է 2013 թ․ ապրիլի 02-ին.
- ↑ «Board of Directors». Hang Seng Bank. Hang Seng Bank Limited. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Annual Report 2017» (PDF) (անգլերեն). Hang Seng Bank. 2018 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hang Seng Bank» հոդվածին։ |
| ||||||