Block B
| Ստեղծում | 2011 | |
|---|---|---|
| Գործունեության սկիզբ | 2011 | |
| Discography | Block B discography | |
| Member count | 7 | |
| Location of formation | Սեուլ | |
| Ժանր | քեյ փոփ, հիփ հոփ | |
| Record label | Stardom Entertainment, KQ Entertainment, Seven Seasons, KOZ Entertainment | |
| Ծագման երկիր | Հարավային Կորեա | |
| Բնութագրվում է | Բոյ բենդ | |
| Կազմված է | Lee Tae-il, B-Bomb, Jaehyo, Park Kyung, U-Kwon, Woo Ji Ho, P.O | |
Block B (կորեերեն` 블락비), հարավկորեական տղամարդկանց այդոլ խումբ, որը հիմնադրվել է Stardom Entertainment գործակալության կողմից 2011 թվականին։ Դեբյուտը կայացել է 2011 թվականի ապրիլի 15-ին «Don't Move (Freeze)» երգով MusicBank երաժշտական ծրագրում։ Խումբը բաղկացած է յոթ հոգուց՝ Զիկո, Թեիլ, Բի-Բոմ, Ջեհյո, Յու-Քվոն, Պակ Կյոն և Պի-Օ։
Խմբի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի առաջնելույթը պետք է կայանար բոլորովին այլ կազմով՝ Զիկո, Պակ Կյոն, Հանհե, Մինո (Winner) և U-Kwon։
Զիկո
Ապրել է Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, ուսումնասիրել է արվեստ, սովորել է նկարել: Սկսել է ռեփ կատարել միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում, երբ սովորել էր Ճապոնիայում, Նաքսո (낙서) /«հիմար»/ կեղծանվան տակ: Չէր պատրաստվում այդոլ դառնալ, բայց որոշեց, որ այդ կերպ կկարողանա հանրայնացնել և մարդկանց ուշադրությունը գրավել հիփ-հոփի վրա: Այդ պատճառով նա իր դեմո ձայնագրությունները ուղարկել է Cho PD-ին՝ առանց հաջողության հույս ունենալու: Մի քանի շաբաթ անց Cho PD-ն կապ է հաստատել նրա հետ, Զիկոն վերադարձել է Կորեաի BrandNewStardom-ի ստաժոր: Մինչև դեբյուտը ստեղծել է ավելի քան հարյուր միքստեյփ և երգերի քավեր:
Պակ Կյոն
Նա ընտրվել է որպես փորձնակ, երբ դեռ սովորում էր Նոր Զելանդիայում։ Ինչպես և Զիկոն, սկզբում նա դուրս էր մնացել Block B-ի վերջնական կազմից, քանի որ Չո PD-ն կարծում էր, որ նա հարմար է որպես մեկ այլ խմբի առաջնորդ։ Սակայն Կյունգը 10 օր աշխատել է, և ապացուցել, որ ինքը կդառնա Block B-ի անդամ, և վերջում Չո PD-ն նրան ներառել է խմբում։ Զիկոյի հետ ծանոթ է տարրական դպրոցից։
Թեիլ
Մինչև խմբին միանալը, լրջորեն զբաղվել է վոկալով, եղել է կոլեկտիվի կազմում, որը պարբերաբար շրջագայություններ էր անում։ Որոշել է փորձել իրեն MBC-ի "Birth of A Great Star" տաղանդների շոուում, բայց դուրս մնաց։ Հետագայում նա անցել է լսումները Չո PD-ի մոտ և դարձել վոկալիստ։
B-Bomb
Block B-ի հետ դեբյուտից առաջ եղել է Woollim Entertainment-ի թրեյնի, պատրաստվել է Infinite խմբի հետ դեբյուտի։
U-Kwon
Դպրոցում եղել է SHIT («Super Hero Idol Team») խմբի կիթառահար։ Հետագայում դարձել է Block B-ի փորձնակ, սակայն չանցավ նկարահանման թեստը իրենց ուսուցման սկզբում։ Նա ինտենսիվ պատրաստվել է և վերադարձել։
Ջեհյո
Եղել է մոդել, մասնակցել է շոուներին։ Սկզբում եղել է B2ST խմբի փորձնակ, բայց ծնկի վնասվածքից հետո ստիպված էր վերադառնալ տուն։ Ծնկի վիրահատությունից հետո նրան ոգևորել է Lee Joon-ը (MBLAQ) և ոգեշնչել է փորձել վերադառնալ բեմ։ Վերջում Ջեհյոն դարձել է խմբի անդամ՝ սաբ-վոկալիստ և խմբի դեմք։
P.O
Խմբի մակնեն է։ Ունի բավականին յուրահատուկ ցածր ձայն։ Առաջին պաշտոնական լսումներից հետո դուրս էր մնացել խմբից։ Նա մեկ տարի ծախսել է նիհարելու և լավ շարժվել սովորելու վրա, ինչի համար ինտենսիվ կերպով զբաղվում էր պարով, ինչպես նաև կատարելագործվում էր վոկալում։ Չո PD-ն հետևում էր նրա հաջողություններին և որոշել է նրան ներառել խմբի վերջնական կազմում։
Յոթ անդամից բաղկացած նոր հիփ-հոփ խմբի՝ «Creating Korea's Eminem Project»-ի ստեղծման և զարգացման համար Cho PD-ն և նրա ընկերությունը ծախսել են ավելի քան 1,4 միլիոն ԱՄՆ դոլար[1]։ Դեռևս 2011 թվականի փետրվարին Cho PD-ն հայտարարել է, որ նա մտադիր է ստեղծել նոր տղամարդկանց խումբ՝ Block B, որի արմատները պետք է լինեին հիփ-հոփում։ Նա ստեղծել է պատրաստության յուրահատուկ ծրագիր, որը ձգտում էր զարգացնել փորձնակների տաղանդները որպես արվեստագետներ, այլ ոչ թե միայն որպես կատարողներ։ Նրանք պետք է գրեին 100 երգ՝ իրենց կարողությունները ստուգելու համար։ Տղաները զարգացրել են իրենց վարպետությունը անդեգրաունդ ռեփերների, հիփ-հոփ արտիստների՝ ինչպիսիք են Verbal Jint-ը, Skull-ը և Rhymer-ը, և մյուսների աջակցությամբ ու ուղղորդմամբ, ինչպես նաև անցել են պարային և վոկալ պատրաստություն[2]։
2011
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատրաստություն։ Դեբյուտ՝ ապրիլի 15-ին։ Առաջին ալբոմներ։ Մասնակցություն տարբեր համերգների, շոուների, հյուրախաղեր, իմիջի փոփոխություն, փորձարկումներ երաժշտական ոճով, ֆոտոնկարահանումներ։ Սպորտային շոուներ, երաժշտական շոուներ։ «Do you wanna B?» և «New kids on the Block» ալբոմների թողարկում։ Մասնակցություն "Match Up" ռեալիթի շոուի 1-ին եթերաշրջանում B1A4 բոյ-բենդի հետ միասին։
2012
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերադարձի պատրաստություն։ Նոր ալբոմներ «Welcome to the Block» և «Welcome to the Block (Repackage)»։ Մի քանի երգերի արգելք։ Սկանդալային հարցազրույց Թաիլանդում, ժամանակավոր լռություն, այդ թվում նաև առաջնորդի ձայնային խնդիրների պատճառով։ Իրավիճակի և գլխավոր մասնակցի առողջության հետագա վերականգնում։ Նշում են խմբի պաշտոնական դեբյուտի առաջին տարեդարձը։ Ելույթներ։ Օգոստոսին լիակազմ խմբի հետ ճամբար։ Հոկտեմբերին վերադարձ "Blockbuster" ալբոմով և դրա գլխավոր "Nillili Mambo" երգով։ Մասնակցություն "Match Up: Block B Returns" ռեալիթի շոուի 2-րդ եթերաշրջանում։
2013
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական վեճեր սեփական «Stardom Entertainment» գործակալության հետ՝ խմբի անդամներին վճարումների բացակայության պատճառով։ Հունվարի 4-ին Block B-ն որոշել է կասեցնել պայմանագրերը գործակալության հետ։ Օգոստոսի 29-ին խումբը տեղափոխվել է նոր ընկերություն՝ «Seven Seasons», որը հատուկ ստեղծվել էր նրանց համար։ «Be the Light»-ի թողարկումը սեպտեմբերին, իսկ հետո՝ «Very Good» ալբոմի թողարկումը հոկտեմբերի սկզբին։ Ելույթներ։ Առաջին հաղթանակը երգով։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կեղծանուն | Հայերեն | Իրական անուն | Հայերեն | Ծննդյան ամսաթիվ | Դիրքը խմբում |
|---|---|---|---|---|---|
| Taeil | Թեիլ | Lee Taeil (이태일) | Լի Թեիլ | 24.09.1990 | Գլխավոր վոկալիստ |
| B-Bomb | Բի-Բոմ | Lee Minhyuk (이민혁) | Լի Մինհյոք | 14.12.1990 | Գլխավոր պարող, վոկալիստ |
| Jaehyo | Ջեհյո | Ahn Jaehyo (안재효) | Ան Չժեհյո | 23.12.1990 | Երգիչ, վիզուալ |
| U-kwon | Յու-Քվոն | Kim Ukwon (김유권) | Կիմ Յուկվոն | 09.04.1992 | Պարող, վոկալիստ |
| Park Kyung | Պակ Քյոն | Park Kyung (박경) | Փակ Կյոն | 08.07.1992 | Ռեփեր |
| Zico | Զիկո | Woo Jiho (우지호) | Ու Չիհո | 14.09.1992 | Գլխավոր ռեփեր, առաջնորդ |
| P.O | ՊիՕ | Pyo Jihoon (표지훈) | Պխյո Չիհուն | 02.02.1993 | Ռեփեր, մակնե |
Համերգներ և հյուրախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Block B Concert "Blockbuster Remastering" (2014)
- Block B US Tour (2014)
- Block B "Happy New Year" Live Show (2015)
- Block B Tour In Europe "Block Party" (2015)
- Block B Japan Live Tour "WARUGAKI SHOWDOWN'Z" (2015)
- Block B US Tour (2015)
- Block B Japan Live Tour "SHOWDOWN'H" (2016)
- Block B Live "Blockbuster" (2016-2017)
- BlockB Tour In Europe “BlockBuster” (2017)
- Block B Live "Blockbuster Montage" (2018)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրական շոու
[խմբագրել | խմբագրել կոդը]- MTV Match Up (SBS MTV)
- MTV Match Up: Block B Returns (SBS MTV)
- Five Minutes Before Chaos (Mnet)
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Արարողություն | Կատեգորիա | Արդյունք |
|---|---|---|---|
| 2012 | 20-րդ Korean Culture Entertainment Awards | Նոր Արտիստ | Հաղթանակ |
| 27-րդ Golden Disk Awards | Նոր Ծագող Աստղ | Անվանակարգ | |
| Հանրաճանաչության Մրցանակ | |||
| SBS MTV Best of The Best Awards | Լավագույն Տղամարդու Տեսահոլովակ ("Nillili Mambo") | Հաղթանակ | |
| 22-րդ Seoul Music Awards | Բոնսան | Անվանակարգ | |
| 2013 | SBS MTV Best of The Best Awards | Լավագույն տղամարդկանց խումբ | Հաղթանակ |
| K-Star Best KPop Awards | Լավագույն Ֆանդոմ | Հաղթանակ | |
| Nate Year End Awards | Լավագույն Բոյ Բենդ | Անվանակարգ | |
| 28-րդ Golden Disk Awards | Disk Album Award (Very Good) | Անվանակարգ | |
| Հանրաճանաչության Մրցանակ | |||
| 23-րդ Seoul Music Awards | Բոնսան | Անվանակարգ | |
| Հանրաճանաչության Մրցանակ | |||
| 2014 | Gaon Weibo Chart | Gaon Weibo Social Star Award | Հաղթանակ |
| MelOn Music Awards | Լավագույն Տղամարդու Պար ("H.E.R") | Հաղթանակ | |
| 16-րդ Mnet Asian Music Awards | Լավագույն տղամարդկանց խումբ | Անվանակարգ | |
| Լավագույն տեսահոլովակ ("Jackpot") | |||
| Տարվա Արտիստը | |||
| Nate Awards | People's Choice Singer | Անվանակարգ | |
| 24-րդ Seoul Music Awards | Բոնսան | Անվանակարգ | |
| Հանրաճանաչության Մրցանակ | |||
| Հալլյու Հատուկ Մրցանակ | |||
| 29-րդ Golden Disk Awards | Digital Album Award | Անվանակարգ | |
| Album Award | |||
| 4-րդ Gaon Chart Awards | Թեժ Թրենդ | Հաղթանակ | |
| 2016 | Japan Gold Disc Award | Նոր Լավագույն Ասիական Արտիստ | Հաղթանակ |
| 1-ին Asia Artist Awards | Best Star Award, Singer | Հաղթանակ | |
| 18-րդ Mnet Asian Music Awards | Լավագույն տղամարդկանց խումբ | Անվանակարգ | |
| HotelsCombined Artist of the Year | |||
| 2017 | 26-րդ Seoul Music Awards | Բոնսան | Անվանակարգ |
| Mobile Popularity Award | |||
| Maxim K-Model Awards | Լեգենդ Սրբապատկեր | Հաղթանակ | |
| 2018 | 27-րդ Seoul Music Awards | Բոնսան | Անվանակարգ |
| Հանրաճանաչության Մրցանակ | |||
| 32-րդ Golden Disk Awards | Թվային Դեսան/Տարվա երգ | Անվանակարգ | |
| Soribada Best K-Music Awards | Բոնսան | Անվանակարգ | |
| Ժողովրդականության մրցանակ (Տղամարդկանց) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «지코의 믹스테입 (ZICO on the Block) 힙플 독점 공개». Արխիվացված օրիգինալից 2015-01-18-ին. Վերցված է 2012-08-14-ին.
- ↑ «조PD, 15억 쏟아부어 힙합 그룹 제작». Արխիվացված է օրիգինալից 2015-01-18-ին. Վերցված է 2012-08-12-ին.