Autodesk
Autodesk | |
|---|---|
| Տեսակ | հանրային ընկերություն |
| Հիմնադրված է | 1982 |
| Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | ծրագրային ապահովման մշակում |
| Հասույթ | 1,71 մլրդ $ (2010)[3] |
| Դուստր ընկերություններ | Autodesk (Canada)? |
| Կայք | autodesk.com |
| Մասնակից է | Business Software Alliance[4], BITKOM[5], Economic Council Germany[5] և Wirtschaftsforum der SPD[5] |
| Բորսա | |
Autodesk, Inc. (NASDAQ։ ADSK), ընկերություն աշխարհի խոշորագույն ծրագրային ապահովման մատակարարն է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, մեքենաշինության ինֆորմացիոն միջոցների շուկայի համար։
Ընկերությունը մշակում է ծրագրեր ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժեներների համար։ Այժմ աշխարհում Autodesk-ից օգտվում է մոտ 9 միլիոն օգտատեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Autodesk ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին Ջոն Ուոլկերի և տասներկու այլ հիմնադիրների կողմից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան-Ռաֆաելում (ԱՄՆ)-ում։
Ընկերության առաջին ծրագիրը մշակվել է 1982 թվականին AutoCADանվանմամբ, որը նախագծելու ավտոմատացված համակարգ էր, ստեղծված միկրոհամակարգիչների ինչպես նաև ութ լիցքանի CP/M օպերացիոն համակարգի և նոր տասնվեց լիցքանի IBM PC-ի համար։
Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս ստեղծել մանրամասնված գծագրեր և հասանելի էր բազմաթիվ ընկերությունների համար։
1990-ական թվականների սկզբին ընկերությունը դարձավ հրապարակային։
1990-ական թվականների սկզբներին Autodesk-ը սկսեց ակտիվ վերամշակել AutoCAD -ի մասնագիտացված տարբերակներ տարբեր ճյուղերի համար, այդ թվում ճարտարապետությունը, քաղաքացիական շինարարությունը և մեքենաշինությունը։
1992 թվականի ապրիլին ընկերությունը գլխավորեց Կերոլ Բարցը (անգլ.՝ Carol Bartz), մինչ այդ գլխավորելով Sun Microsystems ընկերության փոխ-նախագահի պաշտոնը։
Նշանակումից հետո նա ձգտում էր հասնել հաջորդ հիմնանպատակներին, հասցնել Autodesk-ի արժեքը 1999 թվականին 1 միլիարդ $-ի և իջեցնել Autodesk-ի կախվածությունը AutoCAD-ից ինչպես եկամտի հիմնական աղբյուր։
1992 թվականին Autodesk-ը կանգնեցրեց AutoCAD-ի նոր տարբերակի մշակոմը Unix-ի և Apple Macintosh-ի համար, իսկ 1997 թվականին MS-DOS-ի համար, կենտրոնանալով բացառապես Microsoft Windows-ի վրա։
2000 թվականների սկզբին ընկերությունը իր դրամապանակի մեջ ավելացրեց ծրագրերի շարք, որոնք որ հիմնված չէին AutoCAD-ի վրա։ Դրանցից էին Revit-ը և Inventor։
2004 թվականին AutoCAD դարձավ ամենատարածված CAD-ը աշխարհում։ DWGև DXF ձևաչափի ֆայլերը, որոնք մշակված էին հատուկ AutoCAD -ի համր սկսեցին լայնորեն ընդունվել տարբեր CAD-երի տվյալների փոխարինման համար։
2006 թվականի մայիսի 1-ին Autodesk-ը գլխավորեց Կարլ Բասսը, մինչ այդ եղել է (COO) ընկերության օպերացիոն տնօրեն, իսկ Կերոլ Բարցը զբաղեցրեց նախագահների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը, որից հետո՝ 2009 թվականին զբաղեցրեց Yahoo ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։
Ծրագրեր և լուծումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]AutoCAD
[խմբագրել | խմբագրել կոդը]AutoCAD, 2D և 3D նախագծման և գծագրման համակարգ։ AutoCAD-ի նախկին տարբերակներով կարելի էր գործողություն կատարել տարրական օբյեկտներով, այնպիսին ինչպես շրջան, աղեղ, գիծ և այլն, որոնցից կազմված էին այլ բարդ օբյեկտներ։ Սակայն ժամանակակից փուլում ծրագիրը ներառում է իր մեջ գործիքների ամբողջական հավաքածու, որը ապահովում է կոմպլեքսային եռաչափ մոդելավորում, այդ թվում աշխատանք կամայական ֆորմաների հետ, եռաչափ մարմինների ստեղծում։
Ծրագրեր արդյունաբերական արտադրության և մեքենաշինության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծման և դիզայնի հետ կապված որոշումներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ ներառյալ արդյունաբերական սարքավորումների և սպառողական ապրանքների էլեկտրամեխանիկական, ավտոմոբիլային, մեքենաշինական արտադրությունը։ Շատ ապրանքներ հիմնված են թվային նախատիպերի տեխնոլոգիաների վրա։ Այս սիգմենտի լուծմանը վերաբերում են՝ Autodesk Inventor-ը, Autodesk Alias-ի ընտանիքի ծրագրերը, AutoCAD Electrical-ը, AutoCAD Mechanical-ը, Autodesk Vault-ը և այլն։
- Autodesk Inventor - պահեստային լուծումը 3D մոդելավորման պարամետրիկ արդյունաբերության համար։ Ծրագիրը թույլատրում է նախագծել և մոդելավորել տարբեր եռաչափ պատկերներ թվային միջավայրում։ Արդյունքում ստացվում է այնպես կոչված «թվային նախատիպ», որի հատկությունը ամբողջովին համապատասխանում է ապագա ֆիզիկական նախատիպի ընդհուպ մինչև նյութի բնութագրի հատկությանը։
- Autodesk Showcase - Ծրագիր, նախատեսված եռաչափ պատկերայնացումների ստեղծման համար, հիմնված CAD-ի տվյալների վրա։
- Autodesk SketchBook Pro- Հավելված նկարելու և գծագրելու համր, հատուկ նախատեսված թվային պլանշետների և ԱՀ պլանշետների օգտագործման համար։
- Autodesk Alias - (Alias Sketch, Alias Design, Alias Surface և Alias Automotive) ծրագրերի ընտանիք, նախատեսված բարդ արտադրանքի ձևի մակերևույթների մոդելավորման և ներքին տեսքի դիզայնի համար։
- Autodesk Simulation - Ծրագրերի ընտանիք, հաշվարկների և ինժեներական անալիզների համար։ Այստեղ մտնոմ են Autodesk Simulation Mechanical (ավելի ուշ հայտնի Autodesk Simulation Algor անվանմամբ) կինեմատիկական և ամրապնդված անալիզների համար, Autodesk Simulation CFD (ավելի ուշ հայտնի CFDesign անվանմամբ ) հիդրոգազադինամիկայի հաշվարկման լուծման համար, Autodesk Simulation MoldFlow ձուլված ֆորմաների մոդելավորման համար, արտադրանք պլաստմասից և ձուլման պրոցեսը ճնշման տակ։
- Autodesk Vault - (Vault Manufacturing և Vault Workgroup) ծրագրերի ընտանիք հիմնված թվային տեխնոլոգիանների վրա աշխատանքային խմբում նախագծի ղեկավարման համար։
- Autodesk Inventor Publisher - Ծրագիր, նախատեսված տեխնիկական հրահանգների ստեղծման համար և արտադրանքի փաստաթղթեր, հիմնված միևնույն թվային նախատիպի վրա, ինչը որ օգտագործվել էր նախագծման ընթացքում։
Ծրագրեր ճարտարապետության և շինարարության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս խմբի ծրագրերը օգտագործում են տարբեր ճարտարապետական և նախագծային կազմակերպություններ, ինչպես նաև շինարարական ոլորտներորտի այլ կազմակերպություններ տարբեր շինությունների և կառույցների նախագծման համար, իրենց կոնստրուկցիաների և ենթասիստեմների մոդելավորում և անալիզ։ Այս ծրագրերի մեջ պարամետրիկական նախագծման համակարգերը հիմնված շինությունների ինֆորմացիոն մոդելավորման տեխտոլոգիաների վրա ( Building informational modeling — BIM) Autodesk Revit Architecture և Autodesk Revit Structure, շենքերի ենթակառույցների նախագծման ծրագրեր AutoCAD Architecture, AutoCAD Civil 3D և AutoCAD MEP, ինչպես նաև վերլուծական համալիրներ՝ էկոլոգիապես ռացիոնալ նախագծման խնդիրների լուծման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/autodesk-inc?rid=684824020045-19
- ↑ http://investors.autodesk.com/phoenix.zhtml?c=117861&p=irol-newsArticle&ID=1394321&highlight=
- ↑ https://web.archive.org/web/20240406093257/https://www.bsa.org/membership
- ↑ 5,0 5,1 5,2 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Autodesk-ի պաշտոնական կայք (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Autodesk» հոդվածին։ |
| ||||||