Շիլե
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Շիլե | ||
| Երկիր | ||
| Համայնք | Ստամբուլի մարզ[1] | |
| Մակերես | 916 կմ², 800 կմ² | |
| ԲԾՄ | 29 մետր | |
| Պաշտոնական լեզու | թուրքերեն[1] | |
| Ժամային գոտի | TRS?[2] և UTC+3[2] | |
| Փոստային դասիչ | 34980 | |
| Պաշտոնական կայք | sile.gov.tr | |
|
| ||
Շիլե (թուրքերեն՝ Şile), շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում` Ստամբուլի մարզում։ Շրջանը շատ հաճախ դիտարկվում է նաև որպես Ստամբուլի թաղամաս։ Գտնվում է Սև ծովի հարավարևմտյան ափին։ Հնում համանուն բնակավայր է եղել այս վայրում, որը հիմնվել է Մեգարից եկած հույների կողմից։ Մինչ XX դարը այստեղ եղել է փոքր ձկնորսական գյուղակ։
1912 թվականին այստեղ բնակվում էին 14,800 մուսուլման և 9,300 հույն և հայ[3]։
2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 25,169 մարդ, որից 9,831-ը ապրում էին Շիլե քաղաքում, 2,096` մոտակա Աղվա քաղաքում (Յեշիլչայ), իսկ 13,242-ը` շրջակա գյուղական համայնքներում[4]։ Սակայն, հունիսից սեպտեմբեր ամիսներին բնակչությունը արագ աճում է, քանի որ Ստամբուլի բնակչության մի մասը գալիս է Շիլե հանգստանալու։
Շիլեն վարչականորեն պատկանում է Ստամբուլի մարզին, իսկ Շիլեյի քաղաքապետարանը վարչականորեն ենթակա է Ստամբուլի քաղաքապետարանին։ Շիլեն արևելքից և հարավից սահմանակից է Քոջայելիի մարզին (Գեբզե, Կյորֆեզ, Դերինջե, Կանդըրա շրջաններին), իսկ հարավ-արևմուտքից Ստամբուլի շրջաններ Պենդիկին, Չեքմեքյոյին, իսկ արևմուտքիվ` Բեյքոզին[5]։ Շիլեի արևմտյան սահմանները սկսվում են Էսենջելի ձկնորսական գյուղից, որը հիմնվել է 1987 թվականին։ Շիլեի շրջանը բաղկացած է երեք ենթաշրջաններից` Շիլեից, Յեշիլվադիից, Թեքեից և 58 ենթակա գյուղական համայնքներից։ Շրջանի ղեկավարը Ջան Տաբակօղլուն է` Արդարություն և զարգացում կուսակցությունից։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հիլե» (հուն․՝ Χηλη) հունարենից թարգմանաբար նշանակում է «շուրթեր»։ Այս դեպքում ափի նեղ կտրատվածությունը հիանալի է նավագնացության համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.harita.gov.tr/il-ve-ilce-yuzolcumleri
- ↑ 2,0 2,1 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
- ↑ Şile Kaymakamlığı (Şile District Governor). Nüfus Durumu (Population Status). Web: [1] Արխիվացված 2016-09-19 Wayback Machine Retrieved 26 June 2010.
- ↑ İstanbul Büyükşehir Belediyesi (Istanbul Metropolitan Municipality). İstanbul Şehir Rehberi (Istanbul City Guide). Web: [2] Retrieved 26 June 2010.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիլե» հոդվածին։ |
| ||||||
