Mercedes Simplex
| Mercedes Simplex | |
|---|---|
| Ընդհանուր տվյալներ | |
| Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
| Արտադրող | Մերսեդես Բենց և Daimler |
| Նախորդ | Mercedes 35 hp? |
Mercedes Simplex, 1902-ից 1909 թվականներին գերմանական Daimler Motoren Gesellschaft ընկերությունը Շտուտգարտում՝ Գերմանիա[1][2], արտադրել է մարդատար մեքենաների շարք, որը փոխարինել է Mercedes 35 PS-ին: Ճարտարագետ Վիլհելմ Մայբախը նախագծել է այդ մեքենան[3]՝ զարգացրելով իր նախորդ նախագիծը: Ընկերության մեքենաների երկրորդ սերունդն էր, որոնց անվանման մեջ կա «Mercedes» բառը:
Mercedes 35 PS-ի ստեղծումից հետո ճարտարագետները սկսել էին մտածել դիզայնը պարզեցնելու և իրենց արտադրած մեքենաների հարմարավետությունը բարձրացնելու մասին: Նրանք այդ գաղափարները ներդրել էին նոր մեքենայի նախագծման մեջ՝ այն դարձնելով հեշտ շահագործելի (իր ժամանակի համար), ինչի շնորհիվ էլ մոդելը ստացել է անվանումը[4][5]: Շարժիչների և թափքերի լայն տեսականին, ինչպես նաև մրցարշավներում հաջողությունը դրական ազդեցություն է ունեցել Mercedes ապրանքանիշի ժողովրդականության և ամրապնդել նախագիծը ավտոարտադրողների շուկայում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Simplex-ի նախորդ արտադրանքը՝ Mercedes 35 PS-ը, զգալիորեն բարձրացրել է Daimler-Motoren-Gesellschaft-ի հեղինակությունը որպես տրանսպորտային միջոցների արտադրող՝ շնորհիվ Վիլհելմ Մայբախի մանրակրկիտ աշխատանքի և Էմիլ Ելինեկի ոգևորության, որ լայնորեն գովազդել է ընկերության մեքենաները մոտոսպորտում և արտերկրում[6]: «Mercedes» անվամբ առաջին մոդելի ժողովրդականությունը շատ բարձր է եղել և մեքենան հաջողություն է վայելել եվրոպական վերնախաղում: 1902 թվականին Վիլհելմը սկսել է մտածել մեքենայի շահագործման սկզբունքների պարզեցման մասին, ինչով նա ցանկացել էր զգալիորեն մեծացնել ընկերության վաճառքի ցուցանիշները[7]: Նոր մոդելի հզորության բարձրացումը և հուսալիության բարելավումը աշխատանքի առաջնահերթ ոլորտներն էր: Նոր մոդելը լայնորեն գովազդելու համար որոշվել է այն հրապարակայնորեն ցուցադրել քաղաքի ամենահայտնի վայրերում՝ այգիներում, գլխավոր մայրուղիներում:

Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր մեքենան մշակվել է դեռևս 1902 թվականին[8][9]: Այն ուներ ավելի լայն անիվային բազա, քան իր նախորդը, ավելի հզոր շարժիչ և թարմացված կառավարման համակարգ, որը հեշտացնում էր դրա շահագործումը[1]: Մեքենայի տեսականին բաղկացած էր 20, 28 և 40 ձիաուժ հզորությամբ շարժիչներից: Առաջին երկու տարբերակները թողարկվել են 1902 թվականի մարտին և արդեն ապրիլին գերիշխում էին Nice Race Week-ում: Ապրիլի 7-ին Ալբերտ Լեմետրի վարած մոդելը ոչ միայն հաղթել է Նիս Լա Տյուրբի մրցարշավում (86 կմ/ժ առավելագույն արագությամբ), այլև մասնակցել է ավտոմրցաշար և 392 կմ երկարությամբ երկարավազքին[10]:
1902 թվականի մարտին 40 ձիաուժ հզորությամբ շարժիչով մեքենան հանձնվել է ամերիկացի միլիարդատեր և մրցարշավային սիրահար Ուիլյամ Կ. Վանդերբիլտ կրտսերին[1][11]՝ Վանդերբիլիթ գավաթի հիմնադիրին, որը ընկերության նախորդ մեքենայով մի քանի ռեկորդ է սահմանել։ Այդ տարվա գարնանը Աբլիից մինչև Շարտր ճանապարհին մոդելը սահմանել է արագության ռեկորդ՝ 111.8 կմ/ժ[1][12], մի քանի այլ ցամաքային արագության ռեկորդներ[13], նաև հաղթել է ԱՄՆ-ի Դետրոյթ նահանգի Գրոս Փոյնթ քաղաքում գտնվող հինգ մղոն մրցատարածությունում։ 1902 թվականի մարտի 1-ին Նիսում մեկ այլ նմանատիպ մոդել հանձնվել է Էմիլ Ելինեկին։ Ինչպես իր նախորդը նաման նա նույնպես արագ հաղթել է Նիսից մինչև Լա Տուրբի բլուրը բարձրանալիս[14][15]։
1903 թվականին Վիլհելմ Մայբախը մշակել է երեք նոր մոդել՝ երկու սերիական և մեկ մրցարշավային մեքենա։ Սերիայի ամենահիմնական տարբերակը 18/22 PS մոդելն էր, որը սպորտային մեքենայից տարբերվում էր իր 3.0 լիտրանոց շարժիչով և փոքր-ինչ փոփոխված շասսիով։ 60 ձիաուժ հզորությամբ («60 PS») շարժիչի մոդիֆիկացիան բազմաթիվ մրցանակներ բերել էին 1903 թվականի Գարդոն Բենետի գավաթ մրցարշավներում, Օստենդում (1904) և Դեյթոնայում (1905) աշխարհի արագության ռեկորդի հաղթանակների համար[16][17]։ «90 PS» սպորտային տարբերակը, որն ուներ 90 ձիաուժ հզորություն, հուլիսի 2-ին «90PS»-ը պետք է մասնակցեր գավաթի համար պայքարում և պատրաստ էր DMG գործարանում երկաթուղային վագոնի վրա բեռնման համար, հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Կանշտատում գտնվող ընկերության գործարանում բռնկված հրդեհի ժամանակ այն և մոտ 90 այլ մեքենաներ ոչնչացվել են[17][18]։ Մրցավազքերին մասնակցեցին միայն 60 PS մոդելները, որոնք ընկերությունը փոխառել էր իր սեփական հաճախորդներից[7]: Ամերիկացի միլիոնատեր և ավտոմոբիլային սիրահար Քլարենս Գրեյ Դինսմորը արձագանքել է DMG-ի խնդրանքին և առաջարկել է իր Mercedes 60 PS-ն[7]: Մեքենաները հնարավորինս կարճ ժամանակում ստուգվել են և փոփոխվել հատուկ մրցավազքերի համար: Մեքենաների թափքերը ներկված էին սպիտակ գույնով, որը այդ ժամանակվա գերմանական մրցարշավային մեքենաների ավանդական գույնն էր: Մեքենաները երկաթուղով Իռլանդիա ուղարկելու ժամանակ չի եղել, ուստի դրանք Ֆրանսիայի միջոցով իրենց սեփական ուժերով տեղափոխվել են Դուբլինի մոտ գտնվող մրցուղի: Միջոցառման մեկնարկից մեկուկես օր առաջ մցարշավային մոդելները անվնաս հասել են իրենց նշանակման վայր: Մրցույթը տեղի է ունեցել 1903 թվականի հուլիսի 2-ին, զով և ամպամած օրը: Բելգիացի մրցարշավորդ Կամիլ Գենազին, որը հայտնի էր որպես «Կարմիր սատանա» իր կարմիր մորուքի և անխոհեմ քաջության համար, հասել է գրեթե անհնարինին Mercedes Simplex-ով՝ 4 համարի մեքենայով. գերազանց մրցակիցների դեմ գլխապտույտ մրցարշավից հետո նա հաղթել է Իռլանդիայում կայացած Gordon Bennett Race-ում[19]: Վարորդի միջին արագությունը ողջ միջոցառման ընթացքում կազմել է 79.24 կմ/ժ[7]։
Նույն 1903 թվականին Բեռլինի ավտոմոբիլային ցուցահանդեսում Վիլհելմ Մայբախը անձամբ հանդիպել է Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի հետ, ով իր հիացմունքը հայտնել է մեքենայի նկատմամբ: Շնորհավորելով դիզայներին հաղթական զարգացման համար՝ միապետը նրա նվաճումները համեմատել է մեքենայի անվան հետ (Simplex, այսինքն՝ «պարզ»)[1][20][21][22]:
Այո՛, ձեր մեքենան հիասքանչ է։ Բայց դա այդքան էլ պարզ չէ։ Այնուամենայնիվ, ես հավատում եմ ձիուն։ Մեքենան միայն ժամանակավոր երևույթ է։[23].
Բնօրինակ տեքստ (գերմ.)Ja, wunderschön, Ihr Motor! Aber na ganz so simplex ist er ja auch wieder nicht. Ich glaube an das Pferd. Das Automobil ist nur eine vorübergehende Erscheinung.


1904 թվականին փոքր-ինչ թարմացվել է սերիայի մոդելային շարքը։ Օրինակ՝ «18/22 PS» մոդելը փոխարինվել է «18/28 PS»-ով[24]։ 1905 թվականից սկսած բարձր հասարակության հետաքրքրությունները բավարարելու համար սկսել են արտադրել լիովին փակ թափքով «Simplex»-ներ։ Նման մոդիֆիկացիաները ունեցել են փայտե հենոց, արտաքինից ծածկված են եղել անագով, իսկ ներսից՝ արժեքավոր փայտով, կաշվով, թավշով և այլ արժեքավոր գործվածքներով։ Բացի այդ, «Simplex» բառը հանվել է մեքենայի անվանումից[24]։
1907 թվականին Մայբախը ներկայացրել է մեքենայի նոր մոդիֆիկացիան՝ 7959 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալի շարժիչով։ Հզոր ագրեգատի հզորությունը 55 ձիաուժ է եղել։ Մեկ տարի անց թողարկվել է 9235 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով և 1200 պտույտ րոպեում 65 ձիաուժ հզորությամբ մոդել։ Սա ամբողջ շարքի ամենաարդյունավետ տարբերակն է եղել։ 1909 թվականին այն կոչվել է «36/65 PS»[25]։
1906 թվականի հուլիսի 1-ին շքեղության հարկի ներդրումը հանգեցրել է 1909 թվականին Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի անդամ բոլոր արտադրողների միջև համաձայնագրի՝ իրենց մեքենաների հատուկ շուկայական ինդեքսավորման վերաբերյալ՝ կախված շարժիչի ծավալից[24]: Այս պատճառով արտադրողը կրկին փոխել է մոդելային շարքի անվանումը («45 PS»-ից «26/45 PS», «65 PS»-ից «36/65 PS»): Եվ տարվա վերջին «Mercedes Simplex»-ի արտադրությունը լիովին դադարեցվել է:
Ժամանակակից
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Վանդերբիլտի մեքենան պահվում է Մերսեդես Բենց թանգարանում[26] և համարվում է գոյություն ունեցող ամենահին «Mercedes»-ը[27]։ 2005 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի մարտը թանգարանում կազմակերպված հատուկ ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել են գոյություն ունեցողի ևս 12 օրինակ: Բոլոր 13 մեքենաներն էլ շահագործվել են և մասնակցել են մի շարք ամենամյա հիշատակի միջոցառումների, ինչպիսիք են Լոնդոնից Բրայթոն վինտաժային մեքենաների մրցավազքը և Գարդոն Բրայթոն գավաթի վերածնունդը[28][29]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայի արտաքին տեսքը շատ նման էր նախորդին. միաչափ անվահեծեր, լայն անվային բազա, դռների որմնանցքներ, կառուցվածքի առջևի մասում հսկայական ռադիատորի ցանց և այլն: Մոդելի կապոտը պատրաստված էր փայլեցված պողպատե թերթերից: Աջ կողմում, որտեղ գտնվում էր վարորդը, տեղադրված էր կլաքսոն: Ի տարբերություն Mercedes 35 PS-ի, նոր մոդելը ստացել է ավելի մեծ թվով թափքի փոփոխություններ, այդ թվում՝ փափուկ փակ տանիք (լանդո)[30]: Ամերիկյան San Diego Magazine ամսաթերթը մեքենայի մրցարշավային տարբերակի դիզայնը անվանել է պարզ և սպորտային՝ առանց որևէ զարդարանքի»[31]:
-
Տեսքը առջևից
-
Տեսքը ետևից
-
Առջևի վահանակ
-
Ղեկ
Շարժիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենան հագեցած էր շարքային քառամխոց[29] և քառատակտ ներքին այրման շարժիչով, երկու հաջորդական թուջե բլոկներով՝ երկու մխոցների համար։ Հզորության բլոկը գտնվում էր թափքի առջևի մասում և ունեցել է անսովոր դիզայն. մխոցները հագեցած չէին հանվող գլխիկով. մուտքի փականը գտնվում էր վերևում, ելքը ներքևում էր կողքի վրա։ Երկու փականներն էլ շարժվում էին մեկ կողային բաշխիչ լծակով՝ երկար ճոճանակներով։ Շարժիչի կողքին տեղադրված էր Մայբխի նախագծած ուղղահայաց կարբյուրատորը, որից երկու բրոնզե խողովակներ էին տանում դեպի երկու զույգ մխոցներ։ Կարբյուրատորը հագեցած էր այրվող խառնուրդի բաղադրությունը հարստացնելու համակարգով։ Ցածր լարման մագնետոյով և այրման խցիկում շփման կետերով բռնկման համակարգը լրացվում էր բարձր լարման բլոկով, որը ներառում էր ստանդարտ կայծային մոմիկներ[7]։
Ուժային ագրեգատը սառեցնելու համար օգտագործվում էր արդեն ծանոթ Մայբախի բջջավոր ռադիատորը[32], սակայն դրա հզորությունը մեծանում էր սառեցնող հեղուկի խողովակների վրա մի շարք նուրբ ակոսների շնորհիվ[7]: Դրա շնորհիվ սառեցման արդյունավետությունը զգալիորեն մեծանում էր: Այսպիսով, նույն քանակությամբ ջուրը կարող էր օգտագործվել զգալիորեն ավելի հզոր շարժիչը սառեցնելու համար: Բացի այդ, տեղադրվել է լրացուցիչ թափանիվ (բավականին մեծ բլոկ՝ 60 սանտիմետր տրամագծով)[29], որը հագեցած էր ուղղորդող թիակներով՝ ռադիատորի և շարժիչի խցիկի միջով օդի հոսքը մեծացնելու համար[14]: Ռադիատորի օդափոխիչը տեղադրվել է սովորականից ցածր, շարժիչի խցիկը հագեցած էր փականներով և միջնապատերով, իսկ մեքենայի ստորին մասը փակվել է թիթեղյա վահանակներով: Քսայուղային համակարգը իրենից ներկայացնում էր կաթիլային սնուցում շասսիի կողքին տեղադրված սեղմված յուղի պահեստատուփից[33]:
Mercedes Simplex-ի շարժիչների շարքը տարբերվում էր արտադրության ամսաթվից կախված և բաղկացած էր հետևյալ մոդելներից՝ 1902՝ «20», «28», «40», 1903 ՝ «18/22», «60», 1904–1910՝ «18/28», «28/32», «40/45», «55» և «65»[34]: Մոդելի ինդեքսավորումը արտացոլում էր ուժային ագրեգատների հզորությունը ձիաուժով: 60 ձիաուժ հզորությամբ Mercedes Simplex-ը շարքի առաջատար մոդելն էր: Ընկերության ամենահզոր մեքենան, նա իրեն գովազդում էր մրցարշավերում։
Շասսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայի շասսին նախագծվել է միացյան նկատառումով, ինչը թույլ է տվել Mercedes Simplex մոդելային շարքում ներառել թեթև մրցարշավային մեքենաներ և հարմարավետ, բազմատեղանի՝ ընտանեկան, մեքենաներ: Մեքենայի երկաթակուռ առանցքները ամրացված էին մամլած պողպատե շրջանակին՝ U-աձև կողային մասերով՝ օգտագործելով էլիպսաձև զսպանակներ[32]: Ղեկը գտնվում էր աջ կողմում և հագեցած էր թրթուրավոր մեխանիզմով: Ղեկը պատրաստված էր փայտից[29]: 1903 թվականից կախոցի նախագծման մեջ օգտագործվում էին կիսաէլիպսաձև և երեք քառորդ էլիպսաձև զսպանակներ:

Փոխանցման տուփ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայի փոխանցման տուփը մեխանիկական էր՝ 4 փոխանցումով և հետընթաց փոխանցմամբ, որը հագեցած էր գնդիկավոր առանցքակալներով՝ հնացած առանցքակալների փոխարեն[35]։ Շարժիչի պտտող մոմենտը փոխանցվում էր միջանկյալ առանցքին դիֆերենցիալով, իսկ այնտեղից՝ շղթայական փոխանցումով հետևի անիվներին։
Արգելակման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայի արգելակման համակարգը բաղկացած էր երկու տարրից՝ ոտքով կառավարվող ժապավենային արգելակ, որը գործում էր փոխանցման տուփի ելքային լիսեռի վրա, և լրացուցիչ ձեռքի արգելակ՝ ճոպանային կառավարմամբ, որը կառավարում էր հետևի անիվների երկու արգելակային թմբուկները[14][32][36]: Արգելակային համակարգը սառեցվում էր հատուկ պահեստատուփից հեղուկը շփվող մակերեսների վրա ցողելով[36]:
Անիվներ և անվադողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1902 թվականի մեքենայի սկզբնական անիվները պատրաստված էին փայտից՝ մետաղական եզրերով և հագեցած էին օդաճնշական անվադողերով՝ առանցքակալներում գնդիկավոր կրողներով։ Դրանց դիզայնը փոխառված էր իրենց նախորդից՝ նույն 12 չհանվող ճաղերից։
Առաջին տարբերակի անիվների չափերը նույնն էին, ինչ «Mercedes 35 PS»-ինըշ՝ 910 x 90 առջևում և 1020 x 120 հետևի մասում[37]։ Որոշ մոդիֆիկացիաների վրա դրված էր 915 x 105 չափսի անիվներ առջևում և 920 x 120 հետևի մասում[37]։ 1909 թվականի մոդելներն ունեին 915 x 105 չափսի անիվներ առջևում և 935 x 135 չափսի անիվներ հետևի մասում, ինչը դրանց տեսողականորեն ավելի միատարր չափի էր դարձնում։
-
Ավտոմեքենայի դիմային անիվ
-
Անիվի ամրակ
-
Հետևի անիվի տեսքը կողքից
-
Շղթայական շարժակը դեպի հետևի անիվներ
Ավտոսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Mercedes Simplex մեքենաները բազմիցս մասնակցել են տարբեր սպորտային մրցույթների և մրցարշավների[38]՝ գրավելով տարբեր մրցանակների և մրցանակային տեղեր[39]:
| Ամսաթիվ | Վայր/իրադարձություն | Վարորդ | Երկիր | Արդյունք | Մեքենա |
|---|---|---|---|---|---|
| 1902 թվականի օգոստոսի 31 |
Ֆրանկֆուրտ | Վիլհելմ Վերներ | Գերմանիա | առաջին տեղ | Mercedes Simplex 40 PS |
| 1903 թվականի ապրիլի 1 |
Նիս Լա Տյուրբի | Օտտո Հիերոնիմուս (Mercedes–ի թիմ)) |
Գերմանիա | առաջին տեղ[18] | Mercedes Simplex |
| 1903 թվականի ապրիլի 1 |
Նիս Լա Տյուրբի | Վիլհելմ Վերներ (Mercedes–ի թիմ) |
Գերմանիա | երկրորդ տեղ[18] | Mercedes Simplex |
| 1903 թվականի ապրիլի 1 |
Նիս Լա Տյուրբի | Լուի Զբորովսկի | Լեհաստան | ավտովթար | Mercedes Simplex |
| 1903 թվականի ապրիլի 7 |
Մղոնանոց մրցավազք Նիսում | Գերման Բրաուն | Գերմանիա | առաջին տեղ | Mercedes Simplex |
| 1904 թվականի մայիսի 25 |
Բելգիա | Պիեր դե Կատերս | Բելգիա | 97,25 մղոն/ժամ (համաշխարհային ռեկորդ)[40] |
Mercedes Simplex 60 PS |
| 1904 թվականի հունիսի 19 |
Ֆրանկֆուրտ | Վիլլի Պյոգե | Գերմանիա | առաջին տեղ | Mercedes Simplex 60 PS |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Mercedes-Simplex models, 1902» (անգլերեն). Публичный электронный архив Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Howard Kroplick (2011 թ․ փետրվարի 26). «Willie K's Cars #3:The 1902 40-HP Mercedes Simplex- The Oldest Surviving Mercedes» (անգլերեն). Vanderbilt Cup Races. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Шугуров Л.М. и др. 365 рассказов об автомобилях. — Росмэн, 2008. — С. 157. — 224 с. — ISBN 5353037871
- ↑ Malte Juergens Emil und die Direktive: Der Mercedes Simplex von 1901 was die Vision eines Sachsen: Emil Jallinek aus Leipzig // Auto, Motor und Sport / Bernd Ostmann. — 2000. — Т. 2000. — № 26. — С. 148—153.
- ↑ «40 hp Mercedes-Simplex» (անգլերեն). Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «"We have entered the Mercedes era"» (անգլերեն). Штутгарт, Германия: Daimler AG Media. 2010 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «The 90 hp Mercedes Simplex, Camille Jenatzy and the 1903 Gordon Bennett Trophy» (անգլերեն). Штутгарт, Германия: Daimler AG Media. 2008 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ Halwart Schrader Deutsche Autos 1885–1920. — Штутгарт: Motorbuch-Verlag, 2002. — ISBN 9783613022119
- ↑ Jim McCraw Celebrating Mercedes-Benz, the world's first carmake, is still on a roll = Popular Mechanics // Популярная механика. — Hearst Magazines, 2004. — Т. 181. — № 2. — С. 60. — ISSN 0032-4558.
- ↑ «Mercedes-Simplex (40 hp)» (անգլերեն). My Auto World. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Vanderbilt drives his Mercedes Simplex from Paris to Nice in Three Days» (անգլերեն). Штутгарт, Германия: Daimler AG Media. 2002 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ Howard Kroplick (2008 թ․ մարտի 21). «Question of the Day: Searching for Willie K's Oldest Surviving Car» (անգլերեն). Vanderbilt Cup Races. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ World Speed Records on Land = Popular Mechanics // Популярная механика. — Hearst Magazines, 1970. — С. 18. — ISSN 0032-4558.
- ↑ 14,0 14,1 14,2 «The first modern automobile: the 35 hp Mercedes» (անգլերեն). Daimler AG Media. 2000 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ Max-Gerrit von Pein, Thomas Wirth, Markus Bolsinger Das Mercedes-Benz-Museum. — Stadler, 2006. — 240 с.
- ↑ Gordon Bennett Motor Race 1903 // Leinster Leader. — 1903. — С. 6. Архивировано из первоисточника 6 հունվարի 2017.
- ↑ 17,0 17,1 Duncan Scott (2008 թ․ նոյեմբերի 20). «The Birth Of British Motor Racing» (անգլերեն). Bleacher Report. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 «Mercedes-Simplex models, 1903» (անգլերեն). Публичный электронный архив Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Mercedes в истории автоспорта // AMG C-Class DTM 2008. — 2010. — № 6. — С. 15—18. — ISSN 2218-5410. Архивировано из первоисточника 6 հունվարի 2017.
- ↑ Thomas Pospiech Alles über Autos: Mit einem Vorwort von Det Müller - präsentiert von GRIP das Motormagazin. — Riva Verlag, 2010. — С. 176. — 400 с. — ISBN 9783864130731
- ↑ Wolf Dieter Käppler Smart Vehicle Handling - Test und Evaluation in der Fahrzeugtechnik. — Springer-Verlag, 2015. — С. 6. — 249 с. — ISBN 9783662464175
- ↑ Harry Niemann, Stadtarchiv Heilbronn Wilhelm Maybach, König der Konstrukteure: zum 150. Geburtstag. — Motorbuch-Verlag, 1995. — С. 129. — 285 с. — (Kleine Schriftenreihe des Archivs der Stadt Heilbronn). — ISBN 9783613017177
- ↑ Joachim Mohr (2013 թ․ մայիսի 28). «Treibstoff aus der Apotheke» (գերմաներեն). Der Spiegel. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 «Mercedes-Simplex models, 1904 - 1910» (անգլերեն). Публичный электронный архив Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Mercedes 65 hp, from 1909: 36/65 hp» (անգլերեն). Публичный электронный архив Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Mercedes Simplex Reunited At Mercedes-Benz Museum» (անգլերեն). eMercedes-Benz. 2005 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Legend 2: 40 hp Mercedes-Simplex» (անգլերեն). Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Mercedes-Benz at the "London to Brighton Veteran Car Run" 2011» (անգլերեն). Штутгарт, Германия: Daimler AG Media. 2011 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 Thomas Geiger/dpa (2017 թ․ հունվարի 31). «Im Mercedes Simplex auf der Rallye London-Brighton» (գերմաներեն). Heise Autos. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ Jan P. Norbye Car Design: Structure & Architecture. — Tab Books, 1984. — С. 139. — 372 с. — ISBN 978-0830621040
- ↑ {{{заглавие}}} // San Diego Magazine. — San Diego Magazine Publishing Company, 1985. — Т. 38. — С. 98. — ISSN 0036-4045.
- ↑ 32,0 32,1 32,2 Peter Michaely Mercedes Simplex & Mercedes-Benz G-Class: Comparison // Auto Bild : журнал. — 2014. Архивировано из первоисточника 6 մարտի 2017.
- ↑ {{{заглавие}}} // The Bulb Horn. — Veteran Car Club of America, 1979. — Т. 40—41. — С. 29—30.
- ↑ Phil Drackett The classic Mercedes-Benz. — Bison Books, 1983. — С. 16. — 96 с. — ISBN 9780861241118
- ↑ Juraj Porázik, Ján Oravec Old time classic cars, 1885-1940. — Arco Pub, 1985. — С. 61—62. — 224 с. — ISBN 9780668063074
- ↑ 36,0 36,1 Konrad Reif Brakes, Brake Control and Driver Assistance Systems: Function, Regulation and Components. — Springer, 2014. — С. 33. — 275 с. — ISBN 3658039787
- ↑ 37,0 37,1 «Mercedes-Simplex 28 hp» (անգլերեն). Публичный электронный архив Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ Julia J. Quinlan Mercedes. — The Rosen Publishing Group, 2013. — С. 12. — 32 с. — (Speed Machines Series). — ISBN 1477710620
- ↑ «Historic vehicles» (անգլերեն). Mercedes-Benz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ Сухомозский Николай, Аврамчук Надежда Новейший справочник необходимых знаний: Люди, события, факты. — Гелеос, 2007. — С. 389. — 448 с. — ISBN 581890976X
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter Roberts History of the Automobile. — Exeter Books, 1984. — С. 93. — 256 с. — ISBN 9780671071486
- Halwart Schrader Deutsche Autos: 1885—1920. — Motorbuch Verlag, 2002. — Т. 1. — 381 с. — (Deutsche Autos). — ISBN 3613022117