Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Main Pageից)

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Քեմբրիջի կանոններ, ֆուտբոլի կանոնների մի քանի ձևակերպումներ, որոնք մշակվել են Քեմբրիջի համալսարանում 19-րդ դարում։

Համարվում է, որ Քեմբրիջի կանոնները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակակից ֆուտբոլային կանոնների վրա։ Ոմանք պնդում են, որ 1856 թվականի Քեմբրիջի կանոնները ազդեցություն են ունեցել ավստրալիական կանոններով ֆուտբոլի ծագման վրա։ Կարծիք կա, որ 1863 թվականի Քեմբրիջի կանոնները մեծ մասամբ նպաստել են Ֆուտբոլային ասոցիացիայի խաղի կանոնների ստեղծմանը։

Ֆուտբոլ խաղալը Քեմբրիջում երկար պատմություն ունի։ 1579 թվականին Չեսթերթոնում քաղաքի բնակիչների և համալսարանի ուսանողների միջև անցկացված խաղերից մեկն ավարտվել է ծեծկռտուքով, որը ստիպել է փոխռեկտորին հրամանագիր արձակել, որն արգելում էր ուսանողներին «ֆուտբոլ» խաղալ քոլեջի տարածքից դուրս։ 1631 թվականին Սուրբ Հովհաննեսի քոլեջի ուսանող Ջոն Բարվիկը «ֆուտբոլ խաղալիս» կոտրել է իր համակուրսեցու անրակը։ Պատմաբան Քրիստոֆեր Ուորդսվորթի խոսքով՝ ֆուտբոլը «կարծում եմ՝ [18-րդ] դարում շատ չէր խաղացվում» համալսարանում։ Խաղի մասին ավելի շատ վկայություններ կան 19-րդ դարի սկզբի մասին։ Ջորջ Էլվես Քորին՝ Հիսուսի քոլեջի ուսուցիչը, 1838 թվականին նշել է. «Ուիլիսի հետ զբոսնելիս մենք անցանք Փարքերի հրապարակի մոտով և այնտեղ տեսանք մոտ քառասուն համալսարանականի, որոնք ֆուտբոլ էին խաղում։ Տեսարանի նորույթն ու կենսունակությունը զվարճալի էին»։ Մյուս կողմից, Ռեգբիի դպրոցի նախկին աշակերտ Ալբերտ Պելը, որը 1839-1841 թվականներին սովորել է Թրինիթի քոլեջում, պնդել է, որ «ֆուտբոլը անհայտ էր», երբ ինքը ժամանեց Քեմբրիջ, բայց որ ինքը և իր ուղեկիցները «հիմնադրել են ֆուտբոլը Քեմբրիջում՝ օգտագործելով ռեգբիի կանոնները»։

Տասնիններորդ դարի սկզբին յուրաքանչյուր դպրոց հակված է եղել օգտագործել ֆուտբոլի իր սեփական կանոնները։ Այս դպրոցական կանոնակարգերը սկսել են գրվել 1840-ական թվականներին՝ օգտվելով Ռեգբիի դպրոցի կանոններից 1845 թվականին։ Երբ Քեմբրիջի ուսանողները, որոնք հաճախել են տարբեր դպրոցներ, ցանկացել են միմյանց հետ ֆուտբոլ խաղալ, անհրաժեշտություն է ծագել կազմել կանոնների փոխզիջումային հավաքածու՝ տարբեր կանոնակարգերից առանձնահատկություններ վերցնելով։ Ավելին

Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-ներկա)  • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

Վերջերս մահացածներ՝ Նիկիտա Սիմոնյան  • Վանես Մարտիրոսյան

Գիտե՞ք, որ․․․



Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
323 233
հոդված
759
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


Այս օրը պատմության մեջ

Հովհաննես Բաղրամյան
Հովհաննես Բաղրամյան


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2025-12-02 (hy)
Կաղապար:Potd/2025-12-02 (hy)