Jump to content

DeepSeek

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
DeepSeek
պատկերանիշ
ՏեսակՍթարթափ և տեխնոլոգիական ընկերություն
Հիմնադրված էմայիս 2023[1]
ՀիմնադիրLiáng Wénfēng?[2]
ՎայրՀանչժոու, Չինաստան
Երկիր Չինաստան
ԱրդյունաբերությունIT, արհեստական բանականություն և խոշոր լեզվական մոդել
Մայր ընկերությունHigh-Flyer?
ՍեփականատերHigh-Flyer?
Կայքdeepseek.com(չին.) և deepseek.com/en(անգլ.)
 DeepSeek Վիքիպահեստում

Հանճոու Դիփսիկ Արհեստական Բանականություն Հիմնական Տեխնոլոգիաների Հետազոտությունների Ընկերություն (անգլ.՝ Hangzhou DeepSeek Artificial Intelligence Basic Technology Research Co., Ltd.)[3][4][5], առավել հայտնի որպես Դիփսիկ (անգլ.՝ DeepSeek), չինական ընկերություն, որը մասնագիտացած է մեծ լեզվական մոդելների (LLM) մշակման մեջ։ Գտնվելով Չժեցզյան նահանգի Հանճոու քաղաքում՝ Դիփսիկը պատկանում և ֆինանսավորվում է չինական Հայ-Ֆլայեր (անգլ.՝ High-Flyer) ֆոնդի կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին Լիան Վենֆենի կողմից, ով Հայ-Ֆլայերի համահիմնադիրն է և միաժամանակ երկու ընկերությունների գլխավոր տնօրենը (CEO)[6][7][8]: 2025 թվականի հունվարին Դիփսիկը թողարկեց իր DeepSeek-R1 մոդելը և համանուն DeepSeek Chat չատբոտը։

DeepSeek-R1-ը թողարկված է MIT լիցենզիայի ներքո և տրամադրում է պատասխաններ, որոնք համեմատելի են ժամանակակից այլ խոշոր լեզվական մոդելների հետ, ինչպիսիք են OpenAI-ի GPT-4-ը և o1-ը[9]։ Ընկերությունը հայտարարել է, որ իր V3 մոդելը վերապատրաստվել է ընդամենը 6 մլն ԱՄՆ դոլար ծախսերով, ինչը զգալիորեն ցածր է OpenAI-ի GPT-4-ի համար 2023 թվականին կատարված 100 մլն դոլար ծախսերից: Բացի այդ, այն օգտագործել է մոտ տասնապատիկ պակաս հաշվողական ռեսուրսներ՝ համեմատած Meta-ի համադրելի Llama 3.1 մոդելի հետ[10][11][12][13]։ DeepSeek-ի հաջողությունը ավելի խոշոր և հաստատված մրցակիցների նկատմամբ, բնութագրվել է որպես «արհեստական բանականության ռազմավարության շրջադարձ»[14][15]։

DeepSeek-ի մոդելները նկարագրվում են որպես «բաց կշիռ» (անգլ.՝ open weight), ինչը նշանակում է, որ ճշգրիտ պարամետրերը հանրությանը հասանելի են, սակայն օգտագործման որոշ պայմաններ տարբերվում են ավանդական բաց կոդով ծրագրերից[16][17]։ Ընկերությունը հրավիրում է արհեստական բանականության հետազոտողների Չինաստանի առաջատար համալսարաններից, ինչպես նաև՝ մասնագետներ ոչ միայն համակարգչային գիտությունից, այլև այլ բնագավառներից՝ իր մոդելների գիտելիքներն ու հնարավորություններն ընդլայնելու նպատակով:

DeepSeek-ը զգալիորեն կրճատել է իր R1 մոդելի ուսուցման ծախսերը՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսին է փորձագետների խառնուրդ (MoE) շերտերը[18]: Բացի այդ, ընկերությունը կարողացել է վերապատրաստել իր մոդելները՝ չնայած Չինաստանին արհեստական բանականության (AI) չիպերի արտահանման սահմանափակումներին, օգտագործելով արտահանման համար նախատեսված ավելի թույլ AI չիպեր և դրանց ավելի քիչ քանակ[19]: Դիտորդները նշում են, որ այս առաջընթացը «ցնցող ալիքներ» է առաջացրել արդյունաբերությունում՝ սպառնալով հաստատված AI սարքավորումների արտադրողներին, ինչպիսին է Nvidia-ն: Այս իրադարձությունների արդյունքում Nvidia-ի բաժնետոմսերի գինը կտրուկ անկում ապրեց՝ կորցնելով 600 մլրդ ԱՄՆ դոլար շուկայական արժեք, ինչը դարձել է ԱՄՆ ֆոնդային շուկայի պատմության մեջ ամենամեծ միանգամյա անկումը մեկ ընկերության համար[20][21]:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. All About DeepSeek - The Chinese AI Startup Challenging The US Big Tech // Forbes / S. ForbesNYC: Forbes, 2025. — ISSN 0015-6914; 2609-1445
  2. https://en.wikipedia.org/wiki/Liang_Wenfeng
  3. «Hangzhou DeepSeek Artificial Intelligence Basic Technology Research Co., Ltd». Bloomberg L.P.
  4. «DeepSeek Coder Model Service Agreement» (PDF), DeepSeek, 2023 թ․ հոկտեմբերի 19, Արխիվացված (PDF) օրիգինալից 2025 թ․ փետրվարի 21-ին, Վերցված է 2025 թ․ փետրվարի 11-ին
  5. «DeepSeek Coder Privacy Policy» (PDF). DeepSeek. Վերցված է 2025 թ․ փետրվարի 19-ին.
  6. Jiang, Ben (2025 թ․ հունվարի 21). «Beijing puts spotlight on China's new face of AI, DeepSeek's Liang Wenfeng». South China Morning Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 4-ին.
  7. Baptista, Eduardo (2025 թ․ հունվարի 28). «Who is Liang Wenfeng, the founder of DeepSeek?». Reuters (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 4-ին.
  8. «Behind DeepSeek lies a dazzling Chinese university». The Economist. ISSN 0013-0613. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 5-ին.
  9. Gibney, Elizabeth (2025 թ․ հունվարի 23). «China's cheap, open AI model DeepSeek thrills scientists». Nature (անգլերեն). 638 (8049): 13–14. Bibcode:2025Natur.638...13G. doi:10.1038/d41586-025-00229-6. ISSN 1476-4687. PMID 39849139. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 27-ին. {{cite journal}}: Check |pmid= value (օգնություն)
  10. Vincent, James (2025 թ․ հունվարի 28). «The DeepSeek panic reveals an AI world ready to blow». The Guardian.
  11. Metz, Cade; Tobin, Meaghan (2025 թ․ հունվարի 23). «How Chinese A.I. Start-Up DeepSeek Is Competing With Silicon Valley Giants». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 27-ին.
  12. Cosgrove, Emma (2025 թ․ հունվարի 27). «DeepSeek's cheaper models and weaker chips call into question trillions in AI infrastructure spending». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 27-ին.
  13. Erdil, Ege (2025 թ․ հունվարի 17). «How has DeepSeek improved the Transformer architecture?». Epoch AI (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 3-ին.
  14. Metz, Cade (2025 թ․ հունվարի 27). «What is DeepSeek? And How Is It Upending A.I.?». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 27-ին.
  15. Roose, Kevin (2025 թ․ հունվարի 28). «Why DeepSeek Could Change What Silicon Valley Believes About A.I.». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
  16. Delbert, Caroline (2025 թ․ հունվարի 31). «DeepSeek Is Cracking the 'Black Box' of Corporate AI Wide Open». Popular Mechanics. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 12-ին.
  17. Gibney, Elizabeth (2025 թ․ հունվարի 23). «China's cheap, open AI model DeepSeek thrills scientists». Nature. 638 (8049): 13–14. Bibcode:2025Natur.638...13G. doi:10.1038/d41586-025-00229-6. PMID 39849139. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 12-ին. {{cite journal}}: Check |pmid= value (օգնություն)
  18. Metz, Cade (2025 թ․ փետրվարի 12). «How Did DeepSeek Build Its A.I. With Less Money?». The New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 21-ին.
  19. Allen, Gregory C. (2025 թ․ մարտի 7). «DeepSeek, Huawei, Export Controls, and the Future of the U.S.-China AI Race». Center for Strategic and International Studies.
  20. Saah, Jasper (2025 թ․ փետրվարի 13). «DeepSeek sends shock waves across Silicon Valley». Liberation News – The Newspaper of the Party for Socialism and Liberation. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  21. Sillars, James (2025 թ․ հունվարի 28). «DeepSeek: Tech firm suffers biggest drop in US stock market history as low-cost Chinese AI company bites Silicon Valley». Sky News. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.